Իրանում կախաղան են հանել ազգային հավաքականի մարզիկին

Իրանում կախաղան են հանել ազգային հավաքականի մարզիկին

Mon, 06 Apr 2026 17:00:43 +0400


Իրանում մահապատժի են ենթարկել հունվարյան բողոքի ցույցերի մեկ այլ մասնակցի՝ Ալի Ֆահիմին։ Այս մասին հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաշտոնական Telegram ալիքը։

Հաղորդագրության համաձայն՝ Ֆահիմը մեղավոր է ճանաչվել «2025 թվականի դեկտեմբերին և 2026 թվականի հունվարին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ զինանոցը գրավելու և ռազմական զենք գողանալու նպատակով սահմանափակված ռազմական օբյեկտներ ներխուժելու» մեջ։ Նա մահապատժի է ենթարկվել կախաղան բարձրացվելու միջոցով՝ Իրանի Գերագույն դատարանի որոշմամբ։

Իրանի իշխանություններ ավելի վաղ մահապատիժներ են իրականացրել հունվարյան բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ։ Նրանց թվում էր 19-ամյա Սալեհ Մոհամմադին՝ ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի անդամ։

Ամիրհոսեյն Խաթամին, որը մեղադրվում էր բողոքի ցույցերի ժամանակ ռազմական տարածք ներխուժելու մեջ, նույնպես մահապատժի է ենթարկվել ապրիլի 2-ին։

Զանգվածային բողոքի ցույցերը Իրանում սկսվել են 2025 թվականի դեկտեմբերին՝ ազգային արժույթի արժեզրկման և անհրաժեշտ ապրանքների գների բարձրացման ֆոնին։ Բողոքի ցույցերը հետագայում վերածվել են իրավապահների հետ բախումների, որից հետո իշխանությունները լայնածավալ ձերբակալություններ և դատավարություններ են սկսել ներգրավվածների դեմ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վրաստանի ընդդիմությունը կոչ է արել իշխանություններին՝ իրենց էլ ներառեն TRIPP-ի նախագծում

Վրաստանի ընդդիմությունը կոչ է արել իշխանություններին՝ իրենց էլ ներառեն TRIPP-ի նախագծում Sun, 12 Apr 2026…

15 րոպե ago

Այլևս չի թույլատրվում ամուսնություն գրանցել ռեստորանում կամ բնության գրկում

Այլևս չի թույլատրվում ամուսնություն գրանցել ռեստորանում կամ բնության գրկում Sun, 12 Apr 2026 20:30:37 +0400…

30 րոպե ago

Ինչո՞ւ եմ վիճել «Hayat project»-ի հետ. Նարեն անկեղծացել է

Ինչո՞ւ եմ վիճել «Hayat project»-ի հետ. Նարեն անկեղծացել է Sun, 12 Apr 2026 20:15:13 +0400…

46 րոպե ago

Տիգրանն ինձ ասաց՝ ինչո՞ւ լաց չես լինում․Մարգարիտա Սիմոնյանը կիսվել է ընտանեկան գաղտնիքով

Տիգրանն ինձ ասաց՝ ինչո՞ւ լաց չես լինում․Մարգարիտա Սիմոնյանը կիսվել է ընտանեկան գաղտնիքով Sun, 12 Apr…

1 ժամ ago

«Մաուգլի» մուլտիկը նայեք. արջի հետեւն ընկած ման է գալիս. արմավիրցու աշխարհաքաղաքական զրույցն Արման Թաթոյանի հետ

«Մաուգլի» մուլտիկը նայեք. արջի հետեւն ընկած ման է գալիս. արմավիրցու աշխարհաքաղաքական զրույցն Արման Թաթոյանի հետ…

1 ժամ ago

Ինչ ինֆորմացիա է գտել Մկրտիչ Արզումանյանի որդին` 15 տարի չօգտագործած համակարգչից

Ինչ ինֆորմացիա է գտել Մկրտիչ Արզումանյանի որդին` 15 տարի չօգտագործած համակարգչից Sun, 12 Apr 2026…

1 ժամ ago