Երկուշաբթի , 6 Ապրիլի 2026

Ղազախստանը հերքել է Փաշինյանին

Ղազախստանը հերքել է Փաշինյանին

Mon, 06 Apr 2026 16:54:40 +0400


Ղազախստանը չի բանակցում հայկական երկաթուղիների համար ռուսական կոնցեսիայի ձեռքբերման շուրջ, հայտնել են «Ղազախստանի թեմիր Ժոլի»-ում և երկրի տրանսպորտի նախարարությունում։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել նման հնարավորությունը Ռուսաստանի համաձայնությամբ, սակայն Մոսկվան հայտարարել էր, որ նման գործարքի ծրագրեր չունի։

Հայաստանի երկաթուղիները կառավարվում են «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կողմից, որը «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ձեռնարկությունն է։ Կոնցեսիոն պայմանագիրը ուժի մեջ է 2008 թվականից՝ 30 տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով