Հայտնի է՝ երբ է տեղի ունենալու Զորի Բալայանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները
Mon, 06 Apr 2026 18:11:30 +0400

Զորի Բալայանի որդին՝ Հայկ Բալայանը հայտնել է՝ երբ է տեղի ունենալու Զորի Բալայանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները։
«Սիրելի հայրենակիցներ տեղեկացնեմ, որ հայրիկիս` Զորի Հայկի Բալայանի հոգեհանգստի արարողությունը կկայանա վաղը՝ 07.04.2026թ., ժամը 17:30-ին Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (Կոնդ)։
Հուղարկավորությունը՝ հաջորդ օրը՝ ժամը 13:00-ին նույն վայրից։
Շնորհակալ եմ բոլորիցդ այս դժվար պահին ձեր աջակցութան, աղոթքների և կարեկցանքի համար»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր