Ե՞րբ կավարտվի պատերազմը․ Իրանը պաշտոնապես պատասխանել է ԱՄՆ-ին
Mon, 06 Apr 2026 20:00:38 +0400
Իրանը Պակիստանին ուղարկել է պատերազմը դադարեցնելու ամերիկյան առաջարկին իր պաշտոնական պատասխանը, հաղորդում է IRNA-ն։
Ըստ գործակալության՝ իր տասը կետից բաղկացած պատասխանում Իրանը, հաշվի առնելով իր նախորդ փորձը, մերժում է ժամանակավոր հրադադարը և պնդում է պատերազմի մշտական դադարեցման անհրաժեշտության վրա՝ հաշվի առնելով Իրանի պահանջները։
Պատասխանը ներառում է Թեհրանի հիմնական պահանջների մի շարք՝ տարածաշրջանում հակամարտությունների դադարեցում, Հորմուզի նեղուցով անվտանգ նավարկության արձանագրության հաստատում, Իրանի վերակառուցում և պատժամիջոցների վերացում։
Ավելի վաղ գրել էինք, որ Իսլամաբադը Միացյալ Նահանգներին և Իրանին է ներկայացրել իր խաղաղության ծրագրի նախագիծը։ Եթե այն համաձայնեցվի, ապա ուժի մեջ կմտնի հենց այսօր՝ ապրիլի 6-ին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։