Կիրակի , 4 Հոկտեմբերի 2026

Ե՞րբ կավարտվի պատերազմը․ Իրանը պաշտոնապես պատասխանել է ԱՄՆ-ին

Ե՞րբ կավարտվի պատերազմը․ Իրանը պաշտոնապես պատասխանել է ԱՄՆ-ին

Mon, 06 Apr 2026 20:00:38 +0400


Իրանը Պակիստանին ուղարկել է պատերազմը դադարեցնելու ամերիկյան առաջարկին իր պաշտոնական պատասխանը, հաղորդում է IRNA-ն։

Ըստ գործակալության՝ իր տասը կետից բաղկացած պատասխանում Իրանը, հաշվի առնելով իր նախորդ փորձը, մերժում է ժամանակավոր հրադադարը և պնդում է պատերազմի մշտական ​​դադարեցման անհրաժեշտության վրա՝ հաշվի առնելով Իրանի պահանջները։

Պատասխանը ներառում է Թեհրանի հիմնական պահանջների մի շարք՝ տարածաշրջանում հակամարտությունների դադարեցում, Հորմուզի նեղուցով անվտանգ նավարկության արձանագրության հաստատում, Իրանի վերակառուցում և պատժամիջոցների վերացում։

Ավելի վաղ գրել էինք, որ Իսլամաբադը Միացյալ Նահանգներին և Իրանին է ներկայացրել իր խաղաղության ծրագրի նախագիծը։ Եթե այն համաձայնեցվի, ապա ուժի մեջ կմտնի հենց այսօր՝ ապրիլի 6-ին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Որպես գնդերեց՝ զինվորներիս հետ գնացի պատերազմ. ես կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ

Որպես գնդերեց՝ զինվորներիս հետ գնացի պատերազմ. ես կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ Sun, 27 …