Եղվարդի բոթասներ, շապիկներ, անձեռոցիկ` նախագահականը շոփինգ է անում
Mon, 06 Apr 2026 20:45:45 +0400

ՀՀ նախագահի աշխատակազմը մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով մարզակոշիկներ ու շապիկներ գնելու պայմանագրեր է կնքել։ Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկայից ձեռք է բերել 12 հատ մարզակոշիկ` բոթաս, ընդհանուր 156 հազար դրամ արժեքով։ Մեկ այլ պայմանագիր էլ նախագահի աշխատակազմը կնքել է «Տարազ Տեքստիլ Ֆեքթորի» ՍՊԸ-ի հետ, որը հայտնի է «Շաբիգ» բրենդով, իսկ պետական գրանցում է ստացել քաղաքական վերադասավորումներից հետո՝ 2019թ-ին։ Գնել են տղամարդու վերնաշապիկ 12 հատ, յուրաքանչյուրը` 5500 դրամով և ևս 12 հատ համազգեստ՝ յուրաքանչյուրի արժեքը 15 հազար դրամ։ Նախագահի աշխատակազմը նաև թաց և չոր անձեռոցիկներ է ձեռք բերել «Մեծ ծիածան»-ից։ Յուրաքանչյուրից 200 հատ և այս ամենի համար էլ վճարել է 300 հազար դրամ։ Նաեւ ստվարաթղթե արկղեր, 500 դրամով։ Մնում է պարզել, թե բոթասներն ու մարզական հագուստը ով է կրելու` անձամբ Վահագն Խաչատուրյա՞նը, թե՞ իր աշխատակիցները, որոնք բարձր աշխատավարձեր են ստանում եւ կարող են իրենց աշխատավարձից կատարել այդ գնումները:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր