Եղվարդի բոթասներ, շապիկներ, անձեռոցիկ` նախագահականը շոփինգ է անում

Եղվարդի բոթասներ, շապիկներ, անձեռոցիկ` նախագահականը շոփինգ է անում

Mon, 06 Apr 2026 20:45:45 +0400


ՀՀ նախագահի աշխատակազմը մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով մարզակոշիկներ ու շապիկներ գնելու պայմանագրեր է կնքել։ Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկայից ձեռք է բերել 12 հատ մարզակոշիկ` բոթաս, ընդհանուր 156 հազար դրամ արժեքով։ Մեկ այլ պայմանագիր էլ նախագահի աշխատակազմը կնքել է «Տարազ Տեքստիլ Ֆեքթորի» ՍՊԸ-ի հետ, որը հայտնի է «Շաբիգ» բրենդով, իսկ պետական գրանցում է ստացել քաղաքական վերադասավորումներից հետո՝ 2019թ-ին։ Գնել են տղամարդու վերնաշապիկ 12 հատ, յուրաքանչյուրը` 5500 դրամով և ևս 12 հատ համազգեստ՝ յուրաքանչյուրի արժեքը 15 հազար դրամ։ Նախագահի աշխատակազմը նաև թաց և չոր անձեռոցիկներ է ձեռք բերել «Մեծ ծիածան»-ից։ Յուրաքանչյուրից 200 հատ և այս ամենի համար էլ վճարել է 300 հազար դրամ։ Նաեւ ստվարաթղթե արկղեր, 500 դրամով։ Մնում է պարզել, թե բոթասներն ու մարզական հագուստը ով է կրելու` անձամբ Վահագն Խաչատուրյա՞նը, թե՞ իր աշխատակիցները, որոնք բարձր աշխատավարձեր են ստանում եւ կարող են իրենց աշխատավարձից կատարել այդ գնումները:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Կվերցնեի իրանական նավթն ու մեծ փողեր կաշխատեի․ Թրամփը մեծ ախորժակ ունի

Կվերցնեի իրանական նավթն ու մեծ փողեր կաշխատեի․ Թրամփը մեծ ախորժակ ունի Mon, 06 Apr 2026…

21 րոպե ago

Բռնապետ Ալիևի բռնապետի դափնիները Փաշինյանին հանգիստ չեն տալիս

Բռնապետ Ալիևի բռնապետի դափնիները Փաշինյանին հանգիստ չեն տալիս Mon, 06 Apr 2026 22:45:27 +0400 Իրավապաշտան…

36 րոպե ago

Փոփոխությունները շատ մոտ են․ Նարեկ Կարապետյանը և Արթուր Ավանեսյանը զբոսնում են Երևանի փողոցներով

Փոփոխությունները շատ մոտ են․ Նարեկ Կարապետյանը և Արթուր Ավանեսյանը զբոսնում են Երևանի փողոցներով Mon, 06…

45 րոպե ago

Ո՞վ է խաղաղության ամենամեծ սպառնալիքը․ հարցում՝ Իսպանիայում

Ո՞վ է խաղաղության ամենամեծ սպառնալիքը․ հարցում՝ Իսպանիայում Mon, 06 Apr 2026 22:30:53 +0400 Իսպանացիների մեծամասնությունը…

51 րոպե ago

Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելու

Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելու Mon, 06 Apr 2026 22:15:20 +0400 Նոր կառուցված…

1 ժամ ago

Գիտե՞ք, երբ ենք հասկանալու, որ ունենք ուժեղ դիվանագիտություն և ուժեղ առաջնորդ․ Նարեկ Կարապետյան

Գիտե՞ք, երբ ենք հասկանալու, որ ունենք ուժեղ դիվանագիտություն և ուժեղ առաջնորդ․ Նարեկ Կարապետյան Mon, 06…

1 ժամ ago