Իրանցիներն ուժեղ մարտիկներ են․ ի՞նչ է վճռել Թրամփն Իրանի հարցով
Mon, 06 Apr 2026 21:30:39 +0400
Իրանը այնքան ուժեղ չէ, որքան մեկ ամիս առաջ էր, բայց իրանցիները շատ ուժեղ մարտիկներ են, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Եթե ինձ հարցնեք, նրանք այդքան էլ ուժեղ չեն, բայց մենք շուտով կիմանանք դա», – ասել է ամերիկացի առաջնորդը։
Այնուամենայնիվ, արտասահմանյան լրատվամիջոցները, հղում անելով Սպիտակ տան խոսնակին, հաղորդում են, որ ԱՄՆ նախագահը հրաժարվել է ստորագրել 45-օրյա հրադադարի և Հորմուզի նեղուցի վերաբացման վերաբերյալ առաջարկի նախագիծը։
«Սա բազմաթիվ գաղափարներից մեկն է», – ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ ռազմական գործողությունը Իրանում «շարունակվում է արագ տեմպերով»։
Ավելի վաղ գրել ենք, որ Իրանը Պակիստանին ուղարկել է իր պաշտոնական պատասխանը պատերազմը դադարեցնելու ԱՄՆ առաջարկի վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է IRNA-ն, իր տասը կետից բաղկացած պատասխանում Իրանը, հաշվի առնելով իր նախորդ փորձը, մերժում է ժամանակավոր հրադադարը և պնդում է պատերազմի մշտական դադարեցման անհրաժեշտության վրա՝ հաշվի առնելով Իրանի պահանջները։