Հովիկ Աբրահամյանի անունն ինչո՞ւ եք շեշտում

Հովիկ Աբրահամյանի անունն ինչո՞ւ եք շեշտում

Mon, 06 Apr 2026 21:45:11 +0400


Դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որը վերնագրված է. «Դատազախությունը պահանջում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորից և երկու փեսաներից բռնագանձել 2 տասնյակը գերազանցող անշարժ գույքեր, 1 միլիարդ դրամը գերազանցող գումար»:

Հաղորդվում է այն մասին, որ հայց են ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ պահանջով, որը «վերաբերում է ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբորը և երկու փեսաներին»:

Եւ թվարկվում է բռնագանձման ենթակա գույքը: Որ պահանջում եք` լավ եք անում, բայց ինչու եք հենց վերնագրում շեշտում Հովիկ Աբրահամյանի անունը: Նրա եղբայրը չափահաս մարդ է, ինքնուրույն սուբյեկտ է, նախկինում բարձր պաշտոնյա է եղել` ՀՀ ԱԺ պատգամավոր է եղել: Հովիկ Աբրահամյանի անունը շեշտելու իմաստը որն է: Որ գրվեր` «ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հենրիկ Արգամի Աբրահամյանից» այս ենք պահանջում էլի կհասկացվեր, որ խոսքը Հովիկ Աբրահամյանի եղբոր մասին է:

Նախկինների թեման թեժ պահող իշխանությունը ոչ մի բանի առաջ կանգ չի առնում` վերարտադրվելու համար: Եւ այդ նպատակով նաեւ մի ամբողջ դատախազություն է վարկաբեկել, դարձրել քաղաքական պայքարի գործիք: Ու այս մարդիկ ուրիշներին գիշեր-ցերեկ մեղադրում են, թե` ընտանիք մի մտեք, մեկի եղբոր, մյուսի` մոր, երրորդի` կնոջ ու աներձագի մասին մի գրեք, այդ բոլոր մարդիկ ինքնուրույն մարդիկ են` կարող են պաշտոն զբաղեցնել, տենդերներ շահել, հասարակական կարգ խախտել ու հանցանքներ կատարել, ի՞նչ կապ ունի, որ նրանք բարձրաստիճան պաշտոնյաների հարազատներն են:

Արեգ Մարգարյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Team Moms»․ Քիմ Քարդաշյանը նոր շոուի պրոդյուսեր է

«Team Moms»․ Քիմ Քարդաշյանը նոր շոուի պրոդյուսեր է Mon, 06 Apr 2026 23:30:38 +0400 Ամերիկահայ…

10 րոպե ago

Խոշտանգել են քաղաքացուն և նրա անչափահաս եղբորորդուն

Խոշտանգել են քաղաքացուն և նրա անչափահաս եղբորորդուն Mon, 06 Apr 2026 23:15:48 +0400 ՀՀ քննչական…

24 րոպե ago

Կվերցնեի իրանական նավթն ու մեծ փողեր կաշխատեի․ Թրամփը մեծ ախորժակ ունի

Կվերցնեի իրանական նավթն ու մեծ փողեր կաշխատեի․ Թրամփը մեծ ախորժակ ունի Mon, 06 Apr 2026…

40 րոպե ago

Բռնապետ Ալիևի բռնապետի դափնիները Փաշինյանին հանգիստ չեն տալիս

Բռնապետ Ալիևի բռնապետի դափնիները Փաշինյանին հանգիստ չեն տալիս Mon, 06 Apr 2026 22:45:27 +0400 Իրավապաշտան…

55 րոպե ago

Փոփոխությունները շատ մոտ են․ Նարեկ Կարապետյանը և Արթուր Ավանեսյանը զբոսնում են Երևանի փողոցներով

Փոփոխությունները շատ մոտ են․ Նարեկ Կարապետյանը և Արթուր Ավանեսյանը զբոսնում են Երևանի փողոցներով Mon, 06…

1 ժամ ago

Ո՞վ է խաղաղության ամենամեծ սպառնալիքը․ հարցում՝ Իսպանիայում

Ո՞վ է խաղաղության ամենամեծ սպառնալիքը․ հարցում՝ Իսպանիայում Mon, 06 Apr 2026 22:30:53 +0400 Իսպանացիների մեծամասնությունը…

1 ժամ ago