Կանխվեց ծանր հանցագործություն․ Քրեական ոստիկանության բացահայտումը

Կանխվեց ծանր հանցագործություն․ Քրեական ոստիկանության բացահայտումը

Mon, 06 Apr 2026 23:45:38 +0400


Ավազակության նախապատրաստման բացահայտման գործը տրամաբանական ավարտին հասավ ապրիլի 3-ին։ Քրեական ոստիկանության գլխավոր և Գեղարքունիքի մարզային վարչությունների ծառայողները, համագործակցելով Գեղարքունիքի մարզի պարեկների հետ, դատարան ներկայացնելու համար հայտնաբերեցին ու ձերբակալեցին Սևան քաղաքի բնակիչներ 33 և 38 տարեկան տղամարդկանց։
Կանխվեց ծանր հանցագործություն։

Բացահայտման աշխատանքը սկսվել էր մարտի 6-ին։ Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Սևան քաղաքի բնակիչ երկու տղամարդ նախապատրաստում են զենքի գործադրմամբ ավազակություն՝ խոշոր չափերի հափշտակություն իրականացնելու նպատակով՝ օգտագործելով մեքենա գնելու նրա մտադրությունը։

Օպերատիվ-հետախուզական հետագա միջոցառումներն իրականացվեցին Հակակոռուպցիոն կոմիտեի և Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ համատեղ։

Պարզվեց, որ տղամարդիկ օրավարձով վերցրած մեքենայով հետևել և ուսումնասիրել են թիրախավորված քաղաքացու տեղաշարժը՝ հանցանքն իրագործելու համար առավել նպաստավոր պայմաններ գտնելու նպատակով։

Ստացվեցին փաստական տվյալներ, որ նրանք ձեռք են բերել բջջային հեռախոսներ և կեղծ օգտահաշիվների միջոցով նամակագրական կապ են հաստատել թիրախավորված անձի հետ, նաև հանցանքն իրագործելու նպատակով ձեռք են բերել էլեկտրաշոկ ու կաստետ և փորձում են ձեռք բերել ինքնաձիգ։

Սևանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, զենքի գործադրմամբ խոշոր չափերով ավազակություն կատարելու նախապատրաստման հատկանիշներով։

Ապրիլի 3-ին Սևանի երկու բնակիչների նկատմամբ հարուցվեց հանրային քրեական հետապնդում, և նրանք նույն օրը ձերբակալվեցին։

Երկուսն էլ կալանավորվել են։
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցներ՝ բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վենսը մտադիր է անձամբ բանակցել Իրանի ուժայինների հետ

Վենսը մտադիր է անձամբ բանակցել Իրանի ուժայինների հետ Thu, 12 Nov 2026 13:00:58 +0400 ԱՄՆ…

20 րոպե ago

Հայաստանը շատ բան կկորցնի, եթե դուրս գա ՀԱՊԿ-ից. Մատվիենկո

Հայաստանը շատ բան կկորցնի, եթե դուրս գա ՀԱՊԿ-ից. Մատվիենկո Thu, 12 Nov 2026 12:56:20 +0400…

24 րոպե ago

Ո՞ւմ համար էր ընտրակաշառք բաժանել. Տարոն Չախոյանը` ՔԿՀ-ում Արսեն Գևորգյանի մահվան մասին

Ո՞ւմ համար էր ընտրակաշառք բաժանել. Տարոն Չախոյանը` ՔԿՀ-ում Արսեն Գևորգյանի մահվան մասին Thu, 12 Nov…

32 րոպե ago

ՀԱՊԿ-ի դիրքորոշումն անընդունելի է. ՔՊ-ական պատգամավորը` ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու մասին

ՀԱՊԿ-ի դիրքորոշումն անընդունելի է. ՔՊ-ական պատգամավորը` ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու մասին Thu, 12 Nov 2026…

37 րոպե ago

Արմեն Գրիգորյանը ունի ելակետային կարևոր տեղեկատվություն. Որոշ դրվագներով ես համաձայն չեմ

Արմեն Գրիգորյանը ունի ելակետային կարևոր տեղեկատվություն. Որոշ դրվագներով ես համաձայն չեմ Thu, 12 Nov 2026…

42 րոպե ago

Զինվորականը տապալվել է գետնին Մակրոնի ներկայությամբ (տեսանյութ)

Զինվորականը տապալվել է գետնին Մակրոնի ներկայությամբ (տեսանյութ) Thu, 12 Nov 2026 12:30:14 +0400 Ելիսեյան պալատի…

50 րոպե ago