Լուսնային նոր մրցավազք
Tue, 07 Apr 2026 00:30:36 +0400

Լուսնային նոր մրցավազքը սկսվել է այն պատճառով, որ Միացյալ Նահանգները, Չինաստանն ու մյուս երկրները հետաքրքրվել են Լուսնով՝ որպես սառույցի եւ հելիում-3-ի աղբյուր։ Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։ Միացյալ Նահանգները, համաձայն հոդվածի, ցանկանում է Լուսին «վերադառնալ» 28 թվականին, առաջ ացնելով Չինաստանից երկու տարով։ Սակայն նրանց նպատակները այլ են։ Լուսնի բեւեռներում կա ջուր, որոնք սառած վիճակում են գտնվում։
Երկրներին հատկապես հետաքրքրում են լուսնային բեւեռները եւ ոչ թե Լուսնի հակառակ կողմը, որը մեր մոլորակից չի երեւում։ Լուսնային բեւեռներում գլխավոր ռեսուրսը սառույցն է, որը կարող է խմելու ջուր դառնալ, հրթիռային վառելիք, թթվածին եւ հելիում-3 միացություն։ Վերջինս որպես նյութ՝ Երկիր մոլորակի վրա հանդիպում է խիստ հազվադեպ, ընդգծում է պարբերականը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր