«Հրապարակ»․ Ինձ համար Արցախի էջը փակ չի, բայց սատարում եմ ՔՊ-ին

«Հրապարակ»․ Ինձ համար Արցախի էջը փակ չի, բայց սատարում եմ ՔՊ-ին

Tue, 07 Apr 2026 08:35:17 +0400


Գրել էինք, որ Գեղամասար խոշորացված համայնքի (2021թ. համայնքների խոշորացման ծրագրով միացվել է Վարդենիս համայնքին) նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը ճամբարափոխ է եղել։

Ավետյանը 2021թ. ընտրությունների ժամանակ աջակցում էր Ռոբերտ Քոչարյանի թիմին, սակայն վերջին շրջանում լծվել է իշխանության օգտին ձայներ հավաքելու գործին։ Վերջինս ՔՊ անդամ չէ և մարզային կառույցում որևէ պաշտոն չի զբաղեցնում, սակայն ակտիվ աջակցում է ՔՊ-ին։ Ավետյանը համայնքապետ եղած ժամանակ ակտիվ քննադատում էր իշխանություններին, նրանց մեղադրում սահմաններին տիրող իրավիճակի համար։ Այս տարածքից եւս մի անձ է ճամբարափոխ եղել` Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը: Ավետյանը Խաչատրյանի թիմակիցն էր:

«Հրապարակ»-ի հետ զրույցում Ավետյանը հաստատեց մեր տեղեկությունը, որ ճամբարափոխ է եղել։

– Որքա՞ն ժամանակ է, որ սատարում եք ՔՊ-ին, ինչո՞ւ որոշեցիք նման անցում կատարել։

-Մեկ տարուց ավելի է, որ սատարում եմ ՔՊ-ին, իմ այս որոշումը քաղաքական վերլուծությունների արդյունք է։ ՔՊ-ն թերություններ էլ է ունեցել, առավելություններ էլ, բայց այս պահին ինձ հետաքրքրում է ապագայի հետ կապված իրենց ծրագրերը։ Այդ ամենն ուսումնասիրելով սկսել եմ սատարել իրենց։

– Համայնքի ղեկավարի պաշտոնում դուք բացահայտ ընդդիմադիր էիք, հաճախ էիք քննադատում և մեղադրում իշխանություններին, ի՞նչը ստիպեց, որ փոխեք դիրքորոշումը։

– Այն ժամանակ պատերազմից հետո ստեղծվեց մի իրավիճակ, որ շոկի մեջ էինք և անհասկանալի ու նոր իրավիճակ էր, այդ ժամանակ ամեն ինչում ես մեղադրում էի կառավարությանը, բայց հետագայում իրենք ցույց տվեցին, որ աշխատանք են ուզում տանել այդ ամենը կարգավորելու շուրջ։ Ինձ մոտ տպավորություն է, որ այս պահին ընդդիմությունն ավելի շատ փորձում է խանգարել այդ ծրագրերին, իսկ մենք պետք է ոչ թե խանգարենք, այլ օգնենք կառավարության լավ ծրագրերին։ Մենք պիտի դրականն էլ տեսնենք ու սատարենք, ոչ թե քննադատենք։

– Բացահայտ սատարում, աջակցում եք ՔՊ-ին, բայց ՔՊ մարզային կառույցում կամ կուսակցությունում որևէ ներգրավվածություն չունեք։

– Ես ընդհանրապես չեմ ուզում պաշտոն զբաղեցնեմ, ես համայնքապետի պաշտոնից դուրս գալուց հետո կարող էի այլ պաշտոնների նշանակվել, բայց չեմ ուզել, ես իմ բիզնեսներն ունեմ, ու իմ գործերով եմ զբաղվում ու ինձ այդպես ավելի լավ եմ զգում։

-ՔՊ-ի վերընտրվելու դեպքում էլ որևէ պաշտոնի չեք նշանակվի՞։

-Ես չեմ հավակնում որևէ պաշտոնի, բայց եթե հանկարծ ինչ որ պաշտոնի առաջարկ ստանամ ու ինձ հետաքրքրի, ես չեմ խուսափի նման պատասխանատվությունից։ Բայց դա իմ ձգտումը չէ, չեմ ձգտում, բայց չեմ էլ բացառում։

-Տեղեկություն ունենք, որ դատարանի որոշմամբ մոտ 100 մլն դրամի չմարված պարտավորություն ունեք, որից 60 մլն դրամ պարտքը ներվել է, իսկ մնացածը մարելու համար տարաժամկետ մարման տարբերակ է կիրառվել։ Սա կապվա՞ծ է Ձեր այս քաղաքական որոշման հետ։

-Իմ պարտավորությունը բանկերի նկատմամբ է, իսկ բանկերն էլ անհատ կազմակերպություններ են, իսկ պետությունը բանկի հետ որևէ կապ չունի։ Իմ գրավը վերցրել է բանկը ու ես բանկի հետ պայմանավորվածություն ունեմ որոշակի ժամանակահատվածում մարել պարտքը։ Բանկի հետ որոշակի պայմանավորվածությունների արդյունքում տույժերն ու տուգանքները որոշակի զեղչվել են, բայց դա իմ ու բանկի միջև երկխոսության արդյունքում է եղել։

-Քաղաքական դաշտում չկա՞ր որևէ այլ ուժ, որի հետ հնարավոր կլիներ համագործակցել։

– Երկու բևեռ գոյություն ունի՝ իշխանություն և ընդդիմությունը։ Մենք ընդդիմության մոտ հստակ ծրագրեր չենք տեսել, ի տարբերություն կառավարության, որի արած աշխատանքներն ու ծրագրերը տեսանելի են։

-Ձեզ համա՞ր էլ է Արցախի էջը փակված։

– Ոչ, ինձ համար ոչ մի անգամ էլ Արցախի էջը փակ չի եղել։ Եթե մենք այս դիրքում, այս պահին գնում ենք հաշտության, այսինքն, պարտավոր ենք պահանջներ չունենալ։

-Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի կամ ՔՊ-ական պաշտոնյաներից որևէ մեկի հետ շփումներ ունեցե՞լ եք։

-Ես բոլորի հետ էլ շփում ունեմ, անկախ քաղաքական հանգամանքներից։ Փաշինյանին հանդիպել եմ մի քանի օր առաջ, երբ Վարդենիս էր եկել, դիմավորել ենք, բայց առանձին զրույց չենք ունեցել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Խիստ լարված իրավիճակ. Փաշինյանի համար մեծ վեճ` թիվ 5 ավտոբուսում

Խիստ լարված իրավիճակ. Փաշինյանի համար մեծ վեճ` թիվ 5 ավտոբուսում Thu, 28 May 2026 00:35:14…

6 ժամ ago

Իշխանությունները որոշել են «սեփական ուժերով» ապահովել մայիս 28-յան բազմամարդությունը

Իշխանությունները որոշել են «սեփական ուժերով» ապահովել մայիս 28-յան բազմամարդությունը Thu, 28 May 2026 00:15:33 +0400…

6 ժամ ago

Պատգամավոր ու պաշտոնյա կպել են գործերին: Խայտառակ վիճակ է ուղղակի․ Արման Թաթոյան

Պատգամավոր ու պաշտոնյա կպել են գործերին: Խայտառակ վիճակ է ուղղակի․ Արման Թաթոյան Thu, 28 May…

7 ժամ ago

Ինչպե՞ս է կազմակերպվել մեր դեմ արշավը․ Դանիել Իոաննիսյանի դերն ու մեր դատական քայլերը. Արման Թաթոյան

Ինչպե՞ս է կազմակերպվել մեր դեմ արշավը․ Դանիել Իոաննիսյանի դերն ու մեր դատական քայլերը. Արման Թաթոյան…

7 ժամ ago

ՌԴ-ում ծիրանի ներկրման արգելքի մասին լուրը ճիշտ չէ․ Երևանում արձագանքել են

ՌԴ-ում ծիրանի ներկրման արգելքի մասին լուրը ճիշտ չէ․ Երևանում արձագանքել են Wed, 27 May 2026…

7 ժամ ago

«Քեզ հունիսի 7-ին ռադ ենք անելու և արժանապատիվ խաղաղ երկրում ենք ապրելու». քոմենթներ

«Քեզ հունիսի 7-ին ռադ ենք անելու և արժանապատիվ խաղաղ երկրում ենք ապրելու». քոմենթներ Wed, 27…

7 ժամ ago