Քծնանքի մրցույթ

Քծնանքի մրցույթ

Tue, 07 Apr 2026 09:00:47 +0400


Անասելի մեծ չափերի է հասել կեղծիքը մեր հասարակության մեջ: 2-3 միլիոն մարդու հաշվարկով, տասնապատիկ ավելի կեղծիք է պտտվում Հայաստանի օդում:

Մեկը կեղծ խաղաղություն ու կայունություն է քարոզում, երկրորդը վիճակագրական կեղծ տվյալներ է օդ նետում, երրորդն ատում է բոլորին, բայց ողջ օրը խոսում է սիրուց ու հարգանքից, չորրորդը կեղծ ինքնավստահություն ու հաղթանակ է ցուցադրում: Իսկ հասարակությունն այս ստի ու կեղծիքի մեջ խարխափում է` չկողմնորոշվելով, թե որն է փրկության հանգրվանը: Ահա` լսում եմ ՔՊ ցուցակում հայտնվելու համար մարտերում պարտված մի երիտասարդ երեսփոխանի խոսքը, որին մերժել են ու փողոց շպրտել` որպես անպետք իր, եւ նա վիրավորանքից հիշել է մի մերժված նախագիծ ու, ՔՊ-ի «ինադու», կրկին բերել է խորհրդարան, «դուք` ինձ, ես` ձեզ» սկզբունքով:

Բոլորին պարզ է, որ մերժողն էլ, ընդունողն էլ մի անձ է` Նիկոլ Փաշինյան անունով: Բայց այս մերժվածն այնքան ողորմելի է, որ անգամ այսօր, երբ լուսանցքում է հայտնվել, գովերգում է Փաշինյանին, փորձում է ներկայացնել, որ հրաշալի հարաբերություններ ունի նրա հետ:

Այս մյուսը նույնպես «մերժվածների» շարքից է` առաջին տասնյակում տեղ չի գտել, եւ պարզ է, որ առաջնային դիրքի այլեւս չի կարող հավակնել, իսկ ինքը հանրապետության երկրորդ-երրորդ դեմքն էր վերջին 5 տարիներին: Բայց երեւի հույս ունի, որ անպաշտոն ու անփող չի թողնի իրեն «ստրկատերը»` մի տաքուկ տեղ կգտնի իր համար, ուստի համագումարում փառաբանում է «ստրկատիրոջը»` մի վերջին անգամ քծնում ու գովերգում:

Մյուսներն էլ, իհարկե, շատ չեն տարբերվում` քծնում են, ժպտում, ծառայում՝ ինչքան ուժ ունեն: Սրանք իշխանություն, փող, կարգավիճակ շատ են սիրել, հետդարձի ճանապարհ չունեն, մի ելք ունեն` Նիկոլի եւ ՔՊ-ի վերարտադրությունը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Նա իշխող ռեժիմի դեմքն ու ցուցիչն է, որը բացահայտում է իշխանության իրական վերաբերմունքը

Նա իշխող ռեժիմի դեմքն ու ցուցիչն է, որը բացահայտում է իշխանության իրական վերաբերմունքը Tue, 07…

8 րոպե ago

Համատարած ռմբակոծություններ, պայթյուններ․ ի՞նչ է կատարվում Իրանում

Համատարած ռմբակոծություններ, պայթյուններ․ ի՞նչ է կատարվում Իրանում Tue, 07 Apr 2026 11:00:20 +0400 Անցած գիշեր…

9 րոպե ago

Աղոթում ենք, որ Տերը օրհնի մայրության բերկրանքին սպասող կանանց և շնորհի որդեծնություն

Աղոթում ենք, որ Տերը օրհնի մայրության բերկրանքին սպասող կանանց և շնորհի որդեծնություն Tue, 07 Apr…

9 րոպե ago

Ընդդիմության կոնսոլիդացիան պետք է լինի այդ թվում՝ տեղեկատվության հասանելիության ապահովման ուղղությամբ. Նաիրի Սարգսյան

Ընդդիմության կոնսոլիդացիան պետք է լինի այդ թվում՝ տեղեկատվության հասանելիության ապահովման ուղղությամբ. Նաիրի Սարգսյան Tue, 07…

22 րոպե ago

«Հրապարակ». Ռուսաստանի հետ կապված միջին բիզնեսին վատ օրեր են սպասվում

«Հրապարակ». Ռուսաստանի հետ կապված միջին բիզնեսին վատ օրեր են սպասվում Tue, 07 Apr 2026 10:45:27…

23 րոպե ago

Այսօր՝ ժամը 12-ին, հավաքվում ենք Ազգային ժողովի դիմաց՝ բողոքի․ «Ուժեղ Հայաստան»

Այսօր՝ ժամը 12-ին, հավաքվում ենք Ազգային ժողովի դիմաց՝ բողոքի․ «Ուժեղ Հայաստան» Tue, 07 Apr 2026…

37 րոպե ago