Իրանի առաջնորդը երկար լռությունից հետո խոսեց․ ի՞նչ է ասել

Իրանի առաջնորդը երկար լռությունից հետո խոսեց․ ի՞նչ է ասել

Tue, 07 Apr 2026 09:30:05 +0400


Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության պետի սպանությունը կապել է ԱՄՆ-ի և Իսրայելի ձախողումների հետ՝ հայտարարելով, որ սպայի մահը չի ազդի երկրի զինված ուժերի վրա։

Նրա խոսքերը մեջբերում են իրանական ԶԼՄ-ները։

Ավելի վաղ ԻՀՊԿ-ն հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է հետախուզության պետ Մաջիդ Խադեմին։

«Սպանություններն ու հանցագործությունները չեն կարող սասանել անձնուրացության իդեալները (Իրանի զինված ուժերում՝ խմբ.)»,-ասված է Խադեմիի մահվան կապակցությամբ Խամենեիի ուղերձում։

Նա նաև ԻՀՊԿ-ի հետախուզական կազմակերպության ղեկավարի սպանությունը կապել է այն փաստի հետ, որ ԱՄՆ-ն և Իսրայելը մի շարք պարտություններ են կրել իրանական ազգին պարտադրված պատերազմում և ձախողվել են իրենց չարամիտ ծրագրերում։

Հատկանշական է, որ Խամենեին տևաբար հանդես չէր եկել հանրային ուղերձով այն բանից հետո, երբ իր հոր սպանությունից հետո դարձել էր ԻԻՀ գերագույն առաջնորդ։

Արևմտյան ԶԼՄ-ները պնդում էին, թե նա ևս վիրավորվել է և տեղափոխվել Մոսկվա բուժման, սակայն Թեհրանը հերքեց այդ վարկածները։

Երկրի ԱԳՆ-ից էլ արտառոց չեն համարել այն իրողությունը, որ Խամենեին գրեթե հրապարակավ չի երևում։ Պատերազմական իրավիճակում դա նորմալ է, հավելել էին ԱԳՆ-ում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Թրամփը սպառնացել է մի քանի ժամում ոչնչացնել Իրանը․ պայթյունավտանգ է

Թրամփը սպառնացել է մի քանի ժամում ոչնչացնել Իրանը․ պայթյունավտանգ է Tue, 07 Apr 2026 11:30:03…

10 րոպե ago

10 կետանոց ծրագիր՝ պատերազմը դադարեցնելու համար․ Իրանը պատասխանեց ԱՄՆ-ին

10 կետանոց ծրագիր՝ պատերազմը դադարեցնելու համար․ Իրանը պատասխանեց ԱՄՆ-ին Tue, 07 Apr 2026 11:27:32 +0400…

13 րոպե ago

Թքել-կպցրել են. տեսեք՝ ոնց է քանդվում

Թքել-կպցրել են. տեսեք՝ ոնց է քանդվում Tue, 07 Apr 2026 11:25:41 +0400 Սոցիալական հարթակներում բլոգեր…

15 րոպե ago

Ինչ է կատարվում պոլիկլինիկաներում

Ինչ է կատարվում պոլիկլինիկաներում Tue, 07 Apr 2026 11:25:08 +0400 «Բժշկի ձայնը» նախաձեռնության անդամները և…

15 րոպե ago

Մեր կանայք արժանի են սիրո, հարգանքի և ուշադրության

Մեր կանայք արժանի են սիրո, հարգանքի և ուշադրության Tue, 07 Apr 2026 11:23:40 +0400 Ապրիլի…

17 րոպե ago

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով Tue, 07 Apr 2026 11:21:15 +0400 2026թ.-ի…

19 րոպե ago