Երեքշաբթի , 7 Ապրիլի 2026

Արևմուտքում կրկին պնդում են՝ Խամենեին անգիտակից է․ նշել են բուժման վայրը

Արևմուտքում կրկին պնդում են՝ Խամենեին անգիտակից է․ նշել են բուժման վայրը

Tue, 07 Apr 2026 10:00:40 +0400


Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին անգիտակից վիճակում է և բուժում է ստանում Ղոմ քաղաքում, հաղորդում է The Times-ը՝ հղում անելով ԱՄՆ-Իսրայելական հետախուզության կողմից արաբ դաշնակիցներին տրամադրված տեղեկություններին։

Նշվում է, որ Խամենեին ներկայում անկարող է կառավարել երկիրը և բուժում է ստանում Թեհրանի հարավում գտնվող կրոնական կենտրոնում։

Թերթը հաղորդում է, որ այս տեղեկատվությունը տրամադրվել է տարածաշրջանային գործընկերներին և կարող է լինել Խամենեիի գտնվելու վայրի մասին առաջին ցուցումը պատերազմի սկզբից ի վեր։

Թեպետ արևմտյան լրատվամիջոցները պնդում են, թե Մոջթաբա Խամենեին հանրությանը չի հայտնվել Իրանի դեմ Իսրայելա-ԱՄՆ ռազմական գործողության սկզբից ի վեր, իրանական պետական ԶԼՄ-ները նախօրեին հրապարակել էին նրա ուղերձը՝ կապված ԻՀՊԿ հետախուզության պետի սպանության հետ։ Նա, մասնավորապես, պաշտոնյանի մահը կապել է ԱՄՆ-ի և Իսրայելի ձախողումների հետ՝ հայտարարելով, որ սպայի մահը չի ազդի երկրի զինված ուժերի վրա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իսրայելը պնդում է՝ սպանել է իրանցի մի շարք ղեկավարների․ Լարիջանիին՝ նույնպես

Իսրայելը պնդում է՝ սպանել է իրանցի մի շարք ղեկավարների․ Լարիջանիին՝ նույնպես Tue, 17 Mar 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով