Աղոթում ենք, որ Տերը օրհնի մայրության բերկրանքին սպասող կանանց և շնորհի որդեծնություն

Աղոթում ենք, որ Տերը օրհնի մայրության բերկրանքին սպասող կանանց և շնորհի որդեծնություն

Tue, 07 Apr 2026 10:59:36 +0400


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորակն ուղերձ է հղել Ավետման տոնի առիթով։

«Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում բարեպաշտ մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս:

Հոգեպարար այս տոնը հռչակված է որպես օրհնության օր մայրության բերկրանքին սպասող կանանց։ Եկեղեցիներում, հավարտ Սուրբ Պատարագի, աղոթական մաղթանք է կատարվում, և օրհնություն են ստանում ապագա մայրերը՝ հայցով, որ Աստված նրանց պարգևի սիրառատ, առողջ ու երջանիկ կյանք և բարի ու արժանավոր զավակներ։

Սուրբ Աստվածամոր հավատավոր ու առաքինի կերպարը դարեր շարունակ ներշնչման աղբյուր է եղել մայրերի համար։ Սուրբ Տիրամոր լուսաշող օրինակով հայ կանայք դժվարին ժամանակներում Աստծո կամքին անվերապահ հնազանդությամբ հաղթահարել են ծառացած փորձությունները, ամուր ու անսասան պահել հավատն ու սերը առ Քրիստոս և ապրել առ ազգն ու հայրենին անխախտ նվիրումով։

Աղոթում ենք, որ Ամենակալ Տերը Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ օրհնի մայրության բերկրանքին սպասող կանանց և շնորհի բարեհաջող որդեծնություն։

Թող Բարձրյալն Աստված խաղաղություն պարգևի համայն աշխարհին, ապահովության ու բարօրության մեջ պահպանի մեր հայրենիքն ու աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդին։ «Թող հույսի Աստվածը լիացնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ» (Հռ. 15.13). ամեն»,- ասվում է Վեհափառ Հայրապետի ուղերձում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գուցե մեկը սփոփի Փաշինյանին՝ ինչու՞ Ալիևին մրցանակ չտվեցին

Գուցե մեկը սփոփի Փաշինյանին՝ ինչու՞ Ալիևին մրցանակ չտվեցին Sat, 19 Sep 2026 15:00:35 +0400 Հիմա…

26 րոպե ago

5 անչափահաս երեխա ունեցող սահմանապահի ընտանիքը զրկել են նպաստից

5 անչափահաս երեխա ունեցող սահմանապահի ընտանիքը զրկել են նպաստից Sat, 19 Sep 2026 14:45:33 +0400…

41 րոպե ago

ՌԴ դեսպանն այցելել է Զանգեզուրի և Ագարակի կոմբինատներ

ՌԴ դեսպանն այցելել է Զանգեզուրի և Ագարակի կոմբինատներ Sat, 19 Sep 2026 14:30:32 +0400 Ռուսաստանի…

56 րոպե ago

Արցախի հայաթափումը չի կարող ջնջել արցախահայության իրավունքները

Արցախի հայաթափումը չի կարող ջնջել արցախահայության իրավունքները Sat, 19 Sep 2026 14:20:00 +0400 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Սիրելի՛…

1 ժամ ago

Փողը թանկանում է, կառավարությունը բարձրացնում է իր աշխատավարձերը

Փողը թանկանում է, կառավարությունը բարձրացնում է իր աշխատավարձերը Sat, 19 Sep 2026 14:15:17 +0400 Սեպտեմբերի…

1 ժամ ago

Ամենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան

Ամենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան Sat, 19 Sep 2026 14:00:00 +0400 «Խաղաղություն…

1 ժամ ago