Ափսոսանքով արձանագրում ենք` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Կարիքների գնահատման առաքելությունը չի անդրադարձել սույն խնդրին
Tue, 07 Apr 2026 11:39:05 +0400
ՀԱՆՈՒՆ ԻՐԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ
07.04.2026թ.
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն /ԹԻՎ 10 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ/
Կուսակցության /դաշինքի/ դիմումի օրինակելի ձևի
ՀՀ օրենսդրությանը ենթադրյալ հակասության մասին
Ըստ ԿԸՀ համապատասխան ժամանակացույցի ապրիլի 13-ին, երկուշաբթի օրը սկսվում է կուսակցությունների և դաշինքների գրանցման համար փաստաթղթերի ընդունումը ԿԸՀ ընդունած օրինակելի ձևի միջոցով։ Մեր կարծիքով վերջինս պետք է ընդգրկեր, սակայն չի ընդգրկում «Հանրային ծառայության մասին» օրենքի 14/1-րդ մասի պահանջները պատգամավորի
թեկնածուի հանդեպ, մասնավորապես՝
• տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
• դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով մարված կամ վերացված չէ.
• օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն:
Այս մասին, անցյալ տարվա վերջից բազմիցս տեղեկացրել և զգուշացրել ենք ԿԸՀ-ին և ՀՀ շահագրգիռ պետմարմիններին, սակայն՝ անարդյունք։ Որպես հետևանք, ՀՀ հանրային պաշտոններ կարող են զբաղեցնել անձիք, որոնց ենթադրյալ հիվանդությունները, «դասալիքությունը» կամ դատվածության հետևանքները կորոշեն մեր երկրի ճակատագիրը։
Ափսոսանքով արձանագրում ենք նաև, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Կարիքների գնահատման առաքելությունը նույնպես չի անդրադարձել սույն խնդրին։
Հույս ենք հայտնում, որ սույն հայտարարությամբ մեկ անգամ ևս կհիշեցնի շահագրգիռ սուբյեկտներին այս կարևոր և գուցե բախտորոշ խնդրի մասին։
ՕՐԻՆ – 2026