Սպանությունից 40 օր անց․ որտե՞ղ են հուղարկավորելու Խամենեիին
Tue, 07 Apr 2026 14:00:46 +0400
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մարմինը պատրաստվում է հուղարկավորության սուրբ Ղոմ քաղաքում, հաղորդում է The Times-ը՝ հղում անելով դիվանագիտական տեղականքիին, որը, ենթադրաբար, հիմնված է ամերիկյան և իսրայելական հետախուզության տվյալների վրա։
Փաստաթղթի համաձայն, հետախուզական գերատեսչությունները փաստաթղթավորել են Ղոմում «մեծ դամբարանի» կառուցման նախապատրաստական աշխատանքները, որը նախատեսված է «մեկից ավելի գերեզմանի» համար։ Սա կարող է վկայել Խամենեիի հետ ընտանիքի այլ անդամների, հնարավոր է՝ նաև նրա որդու՝ Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ թաղելու ծրագրերի մասին։
Իրանական իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ պետական հուղարկավորությունը հետաձգվել է մասնակիցների սպասվող մեծ թվի պատճառով։ Սակայն հետաձգումը հարցեր է առաջացնում՝ հաշվի առնելով շիական ավանդույթը՝ մահացածներին հնարավորինս արագ հուղարկավորելու հետ կապված։
Նշվում է, որ չորեքշաբթի օրը՝ Ապրիլի 8-ին լրանում է Խամենեիի մահվան 40-րդ օրը՝ շիական իսլամում ավանդական սգո շրջանի ավարտը։