Իրանին հաշված ժամե՞ր են մնում․ Հեգսեթի ճեպազրույցը հետաձգվել է

Իրանին հաշված ժամե՞ր են մնում․ Հեգսեթի ճեպազրույցը հետաձգվել է

Tue, 07 Apr 2026 14:30:24 +0400


The Hill-ը հաղորդում է, որ ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնի և ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի ճեպազրույցը չեղարկվել է։

Այն նախատեսված էր երեքշաբթի՝ ապրիլի 7-ին, ժամը 8:00-ին։ Պենտագոնի կայքում այդ մասին տեղեկատվություն չկա։ Չեղարկման պատճառը չի նշվում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին վերջնագրի ներկայացման ժամկետը ապրիլի 6-ի Վաշինգտոնի ժամանակով ժամը 20:00-ից տեղափոխել էր ապրիլի 7-ի գիշերը։ Նա հաստատել է, որ այս ամսաթիվը համարվում է «վերջնական վերջնաժամկետ»։

Հիշեցնենք, ժամեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նաև հայտարարել էր որ եթե Թեհրանը չգնա գործարքի, Իրանը կարող է մի գիշերվա մեջ ոչնչացվել, և դա կարող է լինել հենց այս գիշեր։

Այսօր ավելի վաղ էլ հայտնի դարձավ, որ Իրանը 10 կետանոց ծրագիր է ներկայացրել՝ պատերազմը դադարեցնելու համար․ Իսլամական հանրապետությունն այն ԱՄՆ-ին է փոխանցել Պակիստանի միջնորդների միջոցով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Քցե՛լ եք ժողովրդին, TRIPP-ի անվան տակ նոր տարածք եք տալիս

Քցե՛լ եք ժողովրդին, TRIPP-ի անվան տակ նոր տարածք եք տալիս Thu, 29 Oct 2026 14:02:56…

29 րոպե ago

Բաքվեցի աշակերտները դաժան ծեծի են ենթարկել լրագրողներին

Բաքվեցի աշակերտները դաժան ծեծի են ենթարկել լրագրողներին Thu, 29 Oct 2026 14:00:25 +0400 Երեկ Բաքվի…

31 րոպե ago

#Ուղիղ․ Ծեծկռտուքից հետո Ռուբեն Ռուբինյանը ասուլիս է հրավիրել

#Ուղիղ․ Ծեծկռտուքից հետո Ռուբեն Ռուբինյանը ասուլիս է հրավիրել Thu, 29 Oct 2026 13:58:40 +0400 Latest…

33 րոպե ago

Փաստաբանը` Գագիկ Խաչատրյանին պատկանող նկարները անվճար ցուցադրելու մասին

Փաստաբանը` Գագիկ Խաչատրյանին պատկանող նկարները անվճար ցուցադրելու մասին Thu, 29 Oct 2026 13:45:42 +0400 Latest…

46 րոպե ago

«Հրապարակ». Նման ծրագրեր շատերի հետ է ԱՄՆ-ն ստորագրել, բայց ոչ մի երկիր մասնաբաժին չի տվել

«Հրապարակ». Նման ծրագրեր շատերի հետ է ԱՄՆ-ն ստորագրել, բայց ոչ մի երկիր մասնաբաժին չի տվել…

46 րոպե ago

«Միզային կատետրը 2 ամիս չի փոխվել, մարմնին վերքեր են առաջացել, վտանգավոր է»

«Միզային կատետրը 2 ամիս չի փոխվել, մարմնին վերքեր են առաջացել, վտանգավոր է» Thu, 29 Oct…

49 րոպե ago