ՔՊ-ն չի կարողանում ընդունել ընտրական օրենսգրքի աղմկահարույց նախագիծը
Tue, 07 Apr 2026 14:27:34 +0400
Իշխող ՔՊ խմբակցությունը չի կարողանում ընդունել իր իսկ նախաձեռնած ընտրական օրենսգրքում աղմկահարույց փոփոխությունների նախագիծը։ ՔՊ-ական մեծամասնությանը երկու փորձն էլ չօգնեց․ սահմանադրական օրենքի ընդումնման համար պահանջվում է 65 կողմ ձայն, ինչը իշխանականներն այս պահի դրությամբ չեն կարողանում ապահովել։
ՔՊ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը զանգերի միջոցով փորձում են բերման ենթարկել պատգամավորներին, սակայն ապարդյուն։ Երկրորդ անգամ 20 րոպե ընդմիջում հայտարարեցին։