Անուն զեղչելով ո՞ւր եք հասնելու

Անուն զեղչելով ո՞ւր եք հասնելու

Tue, 07 Apr 2026 16:45:48 +0400


Հարցնում եք՝ ինչո՞ւ են Սամվել Կարապետյանի անունը զեղչում դաշինքի անունից… Դե դա ՔՊ-ական սովորություն է: Կաթողիկոսի անունն ինչո՞ւ են զեղչում պատարագներից: Նույն բանն է: Ասում են՝ մենք Գարեգին Երկրորդ անունով կաթողիկոս չունենք: Բոլորը գիտեն, որ ունենք, նրանք ասում են՝ չունենք: Ահա, այսպիսի անհիմն բացատրություն: Հիմա բոլորը գիտեն, որ «Ուժեղ Հայաստանը» ոչ այլ ինչ է, եթե ոչ Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորված քաղաքական ուժ, որ շատ այլ ուժեր ու գործիչներ այսօր միավորվել են Սամվել Կարապետյանի անվան հետ կապված քաղաքական ուժի մեջ: Ահաբեկված եկել են ԱԺ, թե պիտի Սամվել Կարապետյանի անունը զեղչենք: Զեղչեք, ինչ ուզում եք՝ արեք, դրանից բա՞ն է փոխվելու: Դուք ավելի լավ կլիներ ասեիք՝ ինչո՞ւ եք ահաբեկված եկել ԱԺ արտահերթի: Թե չէ, պարոն Կոնջորյան, ձեզ էշի տեղ եք դրել, իբր չգիտեք, թե ինչու է ՔՊ-ն, ընտրություններին 2 ամիս մնացած, Ընտրական օրենսգիրք փոխում:

Նստել, մտածել են՝ եթե Սամվել Կարապետյանի անունը զեղչեն, ժողովուրդը «կարողա շշկռվի» ու քվեարկի ՔՊ-ի օգտին: Ողբամ զձեզ: Էդ միտքը ո՞վ է ձեզ հուշել՝ ՔՊ-ի առաջնո՞րդը: Իսկ ինչո՞ւ է նրան թվում, որ «Ուժեղ Հայաստան» ասելով՝ ժողովուրդը հանկարծ ՔՊ կամ, առավել ևս, Նիկոլ կպատկերացնի: Ախր ուժի հետ դուք ընդհանրապես կապ չունեք: Դուք այսօր ավելի շուտ թալանի, կոռուպցիայի, պարտության, կապիտուլյացիայի հետ եք ասոցացվում քան ուժի: Եվ դա ձեր մեղքն է, գիտե՞ք: Սամվել Կարապետյանը մեղավոր չէ, որ երբ ժողովուրդն ասում է՝ «Ուժեղ Հայաստան, հասկանում է Սամվել Կարապետյան, երբ ասում է Սամվել Կարապետյան, հասկանում է «Ուժեղ Հայաստան»: Զեղչեք այդ անունը, ինչ ուզում եք՝ արեք, դա իրողություն է:

Ես էլ առաջարկում եմ ՔՊ-ի դիրքերը բարելավելու համար ՔՊ-ի անվան մեջ ներմուծել «Նիկոլ» բառը: Մի ձևով հարմարեցրեք, չգիտեմ: Տեսնենք՝ ի՞նչ կստացվի: Այլապես Կոնջորյանը եկել, դրա խելքին նայեք, Դաշնակցությանն առաջարկում է սեփական լիդերն ունենալ, փոխել «Հայաստան» դաշինքում ձևավորված առաջնորդությունը… Թե բա 135 տարվա կուսակցություն եք, բայց ձեր առաջնորդը չունեք: Տղա ջան, Դաշնակցությունը հարյուր տեսակ ընտրությունների է մասնակցել` ինչպես իր դեմքով, իր ընկերոջ առաջնորդությամբ, այնպես էլ դաշինքով: Դրանք տարբեր ընտրություններ են եղել՝ նախագահական, Երևան քաղաքի, ՏԻՄ… Դու որ հիշողություն չունես կամ տարիքդ չի ներում, դա չի նշանակում, որ իրավունք ունես ԱԺ ամբիոնից հիմարություններ ասել: Դուք այսօր տասնյակներով սատելիտներ ունեք շուրջներդ, ի՞նչն է խանգարում ձեզ հայտարարել, որ ընտրության եք գնում նրանց հետ դաշինքով ու դաշինքի առաջնորդն էլ Նիկոլն է: Ինչո՞ւ եք այդ մարդուն զրկում դաշինքի առաջնորդի պատվից: Բայց դուք այնքան «ուժեղ» եք, որ կկարողանաք անցողիկ շեմը հաղթահարել Նիկոլի անունը զեղչելով անգամ: Անունն էլ դրեք՝ «Առանց Նիկոլ դաշինք», որ ժողովուրդը հանկարծ չշշկռվի: Դուք այսպիսի մի գործ արեք, այլապես սա ի՞նչ կապիկություն է՝ խաղի կեսից կանոններ փոխելը:

Կոնջորյանն ասում է՝ մեր «պեռաշկին» անգամ օրակարգ է ձևավորում: Այնտեղ ուրիշ բաներ էլ կան՝ «սրտիկ», սուջուխ, կուկուռուզ, խաշած կարտոֆիլ: Այնքան բան կա, որ կարող եք նույնիսկ ՔՊ-ի անունը զեղչել: Միևնույն է՝ ընտրողները ձեզ կճանաչեն ու չեն շշկռվի: Էդ քարտեզը որ դուք ունե՜ք, էդ անվտանգության երաշխավո՜րը… Ձեզ ո՞վ չի ճանաչի: Եզակի եք դուք, եզակի:

Մի խոսքով՝ հանգստացեք, պարոնայք «ժողովրդավար» ՔՊ-շնիկներ: Ձեր իմիջին այլևս ոչինչ չի սպառնում: Ինչ կաք, դա եք՝ Նիկոլի հետ, թե առանց Նիկոլի, կապիտուլյանտով, թե առանց կապիտուլյանտի, հողատուով, թե առանց հողատուի: Ամոթ է, ընտրությունները քթներիդ տակ են, իսկ դուք դեռ չեք կողմնորոշվել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել Fri, 13 Nov 2026 00:30:17 +0400 Իրանի Գերագույն առաջնորդ…

3 ժամ ago

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ» Thu, 12 Nov 2026 23:55:21 +0400…

4 ժամ ago

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ Thu, 12 Nov 2026 23:48:30 +0400…

4 ժամ ago

36-ամյա տղամարդը կալանավորվել է

36-ամյա տղամարդը կալանավորվել է Thu, 12 Nov 2026 23:42:04 +0400 Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների…

4 ժամ ago

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ Thu, 12 Nov 2026 23:30:51 +0400 Պակիստանում հարձակվել…

4 ժամ ago

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով Thu, 12 Nov 2026 23:22:59…

4 ժամ ago