Հրաձգության հետեւանքով ռեփեր է վիրավորվել
Tue, 07 Apr 2026 17:30:22 +0400

Ամերիկացի ռեփեր Offset-ը, իրական անունը՝ Քյարի Քենդրել Սիֆուս, տեղափոխվել է հիվանդանոց՝ Ֆլորիդայում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով։ Այս մասին հայտնում է TMZ-ն։ Ռեփերի վնասվածքները կյանքին վտանգ չեն սպառնում։ Դեպքի վայր ժամանած իրավապահները իրավիճակը վերցրել են իրենց վերահսկողության ներքո։ Ռեփերը գտնվում է տեղի հիվանդանոցում, բժիշկների հսկողության ներքո։ Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր