Օդանավակայանների աշխատանքը սահմանափակվել է
Tue, 07 Apr 2026 18:00:10 +0400

Իտալիայում Բրինդիզի քաղաքի օդանավակայանում, որը գտնվում է երկրի հարավում գտնվող Ապուլիա նահանգում, ավիացիոն վառելիքը վերջացել է։ Այս մասին հայտնում է La Repubblica պարբերականը։ Մի շարք օդանավակայաններում էլ ավիացիոն վառելիքը վերջանալու վրա է եւ որոշում է կայացվել սահմանափակել օդանավակայանների աշխատանքը։ Ավիաընկերություններին հորդորել են մինչեւ ապրիլի յոթի կեսօր՝ նախապես պահեստավորած ավիացիոն վառելիք ունենալ՝ Բրինդիզիի օդանավակայան թռիչք կատարելու համար, քանի որ մինչ այդ ժամանակահատվածում օդանավակայանը ավիացիոն վառելիք չի ունենալու։ Ավիացիոն վառելիքի պակասորդը Իտալիայի օդանավակայանում պայմանավորված է Air BP Italia-ի մատակարարումների կրճատման հետ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր