Իրանի հետ ամերիկացի բանակցողին փոխեցին
Tue, 07 Apr 2026 18:30:18 +0400
Իրանը Միացյալ Նահանգներից ստացել է հակամարտության կարգավորման նոր առաջարկներ, որոնք ենթադրում են բանակցողի փոփոխություն։ Ըստ այդմ, Սթիվ Վիթքոֆին կփոխարինի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Այս մասին հայտնում է իրանական Fars լրատվական գործակալությունը։
Համաձայն հաղորդման, Թեհրանում կարծում են, որ Թրամփն ամեն գնով փորձում է գործարք կնքել։ Վիթքոֆին փոխարինում են Վենսով, քանի որ Վիթքոֆը սերտ հարաբերություններ ունի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի շրջապատի հետ։ Վենսի մասնակցությամբ բանակցությունների նպատակը՝ Թեհրան-Վաշինգտոն լուրջ ու բովանդակալից, առարկայական երկխոսության կառուցումն է։