Վարորդները` թույլ օղակ. Ավինյանն ուղեվարձերի թերհավաքագրման բեռը վարորդների ուսերին դրեց

Վարորդները` թույլ օղակ. Ավինյանն ուղեվարձերի թերհավաքագրման բեռը վարորդների ուսերին դրեց

Tue, 07 Apr 2026 19:45:07 +0400


Մեկ տարուց ավել է տրանսպորտի ուղեվարձն էականորեն թանկացել է 100 դրամից բարձրանալով միանգամից 150 դրամ։

Որոշ քաղաքացիներ, հենց սկզբից, խուսափելով տհաճ խոսակցություններից՝ ստիպված սկսեցին վճարել, որոշ քաղաքացիներ ակտիվորեն բոյկոտում էին։ Բոյկոտին ու անհիմն թանկացման դեմ պայքարին միացել էին ու որոշ գործողություններ (ամեն խմբակցություն արդյունավետության իր պատկերացմամբ) այդ ուղղությամբ ձեռնարկել Երևան քաղաքի ավագանու ընդդիմադիր խմբակցություններ։

Ամիսներ անց ավագանու ընդդիմադիր խմբակցություններից մեկը կարծես պայքարից դուրս եկավ՝ գտնելով որ մարդիկ հարմարվել են թանկությանը։ Պայքարում մնացին «Մայր Հայաստան» խմբակցությունն ու մեծաթիվ անհատ բոյկոտողներ։ Թվում էր թե իրոք մի պահ մարդիկ սկսել են վճարել, հետո ամռանը բոյկոտն ավելի մեծ թափ հավաքեց, ամենայն հավանականությամբ ուղևորներն ավտոբուսում մեկը մյուսին նայելով սկսեցին չվճարել, ձնագնդի էֆֆեկտով թափ հաղորդելով բոյկոտին։ Քաղաքապետարանը սակայն կարծես համառորեն պնդում էր որ խնդիր առանձնապես չկա այս մասով։ Խնդիրն այնքան «աննշան էր» որ աշնանը ստիպված եղան հատուկ հսկիչներ բարձրացնել ավտոբուս, էականորեն թանկացած ուղեվարձը չվճարող քաղաքացիներին տուգանելու համար։ Այս պրոցեսն էլ իր հերթին սակայն ան խոչընդոտ չընթացավ, քաղաքացիները վեճի էին բռնվում իրենց տուգանել փորձողների հետ, պաշտպանել փորձելով իրենց ոտնահարվող իրավունքը։ Բարկացած քաղաքացիներն ամոթանք ու անեծքներ էին հնչեցնում հսկիչների հասցեին։ 2025֊ի տարեվերջին արդեն խոսվում էր տրանսպորտային վճարների մասով թերհավաքագրումներից։

Այս մասին դեկտեմբերի «Հրապարակ»֊ի հետ զրույցում կոնկրետ թվերով խոսեց նաև ավագանու ընդդիմադիր անդամ Գևորգ Ստեփանյանը։

Պարզվում է իրավիճակն այնքան անհանգստացնող է քաղաքային իշխանությունների համար, որ Տիգրան Ավինյանը իրենց իսկ նախաձեռնած թանկացումից ու իրենց խոսքերով «բարեփոխումներից» 1 տարի անց ստիպված խոսեց թերհավաքագրման թեմայով, որպես քավության նոխազ ու մեղավոր օգտագործելով վարորդներին, հայտարարելով թե հավաքագրումն ապահովելը, պահանջելը քաղաքացիներից վճարումներն անել նաև վարորդների գործն է ու այդպես չանելու դեպքում ազդելու է իրենց աշխատավարձերի վրա։ Իհարկե դժվար է պատկերացնել թե վարորդներն ինչպե՞ս են ղեկը թողնելու ու ոստիկանի ու հսկիչի գործառույթ ևս միաժամանակ իրականացնելու, բայց քաղաքային իշխանությունները կարծես լավ են պատկերացնում այս տեսարանն ու այս նոր «պաշտոնի» համատեղումը վարորդի գործի հետ։

Դեռ պարզ չի թե այս թնջուկն ինչպես կհանգուցալուծվի, բայց իշխանությունների այս թանկացման փաստացի ձախողման պայմաններում հետ քայլ չանելը միանշանակ հստակ ու վատ է ընկալվում թե՛ քաղաքացիների շրջանում, թե՛ վարորդների։ Քաղաքացիները դժգոհում են, բողոքելով, որ շարունակում են խցկված երթևեկել, շատ երկար սպասել տրանսպորտի, չկահավորված կանգառներում սպասել, անվերջ խցանումների պայմաններում հավերժ ուշացած հասնել աշխատավայր ու պայմանավորված հանդիպումների, իսկ վարորդների շրջանում էլ գիտակցումն է հստակ, որ իրենց գործառույթներից դուրս բաներ են փորձում իրենց ստիպել անել, կռվեցնելով ուղևորների հետ։ Վարորդների ճնշող փոքրամասնությունն է միայն, որ համաձայն է վերևից իջեցվող հրամանները հլու հնազանդ կատարել, նրանց մեծ մասի շրջանում տրամադրությունները բողոքական են, վարորդները չեն ցանկանում վեճի մեջ մտնել ուղևորների հետ։

«Հրապարակ»-ի հետ զրույցում տարբեր վարորդներ անկեղծանում են որ իրենց ստիպում են ավտոբուսների ետևի դուռը չբացել, որպեսզի առջևի դռնից միայն նստեն մարդիկ ու չվճարելու դեպքում վարորդները հեշտ նկատեն, հանդիմանեն։ Անկեղծանում են նաև աշխատավարձի վրա ազդելու սպառնալիքների մասով։ Վիճակը թերևս պայթյունավտանգ է։ Առնվազն տրանսպորտի մասով կարծես երևանցին պահանջատեր է, վարորդներն էլ չեն ցանկանում վեճի բռնվել քաղաքացիների հետ։

Տեսանյութը հրապարակվել է դեկտեմբեր ամսին

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սրտի աշխատանքը բարելավող համեմունք

Սրտի աշխատանքը բարելավող համեմունք Wed, 08 Apr 2026 04:00:47 +0400 Քրքում պարունակող հավելումները՝ պիպերինի համադրությամբ,…

24 րոպե ago

Ռեփերին ուղարկել են հոգեբուժարան՝ հարկադիր բուժման

Ռեփերին ուղարկել են հոգեբուժարան՝ հարկադիր բուժման Wed, 08 Apr 2026 02:30:35 +0400 Միացյալ Նահանգների Կալիֆորնիա…

2 ժամ ago

Չարլզ III թագավորն իսլա՞մ է ընդունել

Չարլզ III թագավորն իսլա՞մ է ընդունել Wed, 08 Apr 2026 01:30:32 +0400 Չարլզ III թագավորը…

3 ժամ ago

Պակիստանը Թրամփին խնդրել է հետաձգել Իրանին չարաբաստիկ հարվածը․ լարված րոպեներ են

Պակիստանը Թրամփին խնդրել է հետաձգել Իրանին չարաբաստիկ հարվածը․ լարված րոպեներ են Wed, 08 Apr 2026…

4 ժամ ago

Ֆիլմեր, որոնք արժե դիտել

Ֆիլմեր, որոնք արժե դիտել Wed, 08 Apr 2026 00:30:05 +0400 Ամերիկյան արտադրության Powder կինոնկարն էկրան…

4 ժամ ago

Իրանի քաղաքացիները կրքծով են պաշտպանում հայրենիքը․ այնտեղ են, որտեղ ԱՄՆ-ն կհարվածի

Իրանի քաղաքացիները կրքծով են պաշտպանում հայրենիքը․ այնտեղ են, որտեղ ԱՄՆ-ն կհարվածի Wed, 08 Apr 2026…

4 ժամ ago