Արեւմտամետները ՔՊ ցուցակի վերջում են հայտնվել. Ինչո՞ւ
Tue, 07 Apr 2026 20:03:00 +0400
Չնայած Նիկոլ Փաշինյանն իրեն ներկայացնում է ԵՄ-ին անդամակցելու եւ դեպի Արեւմուտք գնալու ջատագով, բայց նկատելիորեն հետին պլան են մղվել թիմի արեւմտամետ կամ, այսպես կոչված, սորոսական ներկայացուցիչները։
ՔՊ նախընտրական ցուցակի ձեւավորումից հետո պարզ դարձավ, որ այս խմբից թերեւս միայն Սոնա Ղազարյանն է, որ առաջատար դիրքերում է, ցուցակի հիսունյակում, մնացածը նահանջել են հետին հորիզոնականներ։ Ամենակարկառուն սորոսական Մարիա Կարապետյանը 75-րդն է, երբեմնի կապտամազիկ Թագուհի Ղազարյանը՝ 63-րդը, Հերիքնազ Տիգրանյանը՝ 96-րդը։
Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Արուսյակ Ջուլհակյանը 12-րդն է, Հասմիկ Հակոբյանը` 18-րդը:
Առհասարակ` այս ցուցակը, իբրեւ թե, ներկուսակցական ընտրությունների արդյունքում է ձեւավորվել, բայց բացառապես ատահայտում է Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը թիմի յուրաքանչյուր անդամի նկատմամբ:
Սորոսականները, ի դեպ, ծանր են տարել իրենց նկատմամբ վերաբերմունքը, սակայն Փաշինյանը նրանց հանգստացրել է, որ իրենք իրենց տեղը կունենան: