Ուրբաթ , 23 Հոկտեմբերի 2026

Արեւմտամետները ՔՊ ցուցակի վերջում են հայտնվել. Ինչո՞ւ

Արեւմտամետները ՔՊ ցուցակի վերջում են հայտնվել. Ինչո՞ւ

Tue, 07 Apr 2026 20:03:00 +0400


Չնայած Նիկոլ Փաշինյանն իրեն ներկայացնում է ԵՄ-ին անդամակցելու եւ դեպի Արեւմուտք գնալու ջատագով, բայց նկատելիորեն հետին պլան են մղվել թիմի արեւմտամետ կամ, այսպես կոչված, սորոսական ներկայացուցիչները։

ՔՊ նախընտրական ցուցակի ձեւավորումից հետո պարզ դարձավ, որ այս խմբից թերեւս միայն Սոնա Ղազարյանն է, որ առաջատար դիրքերում է, ցուցակի հիսունյակում, մնացածը նահանջել են հետին հորիզոնականներ։ Ամենակարկառուն սորոսական Մարիա Կարապետյանը 75-րդն է, երբեմնի կապտամազիկ Թագուհի Ղազարյանը՝ 63-րդը, Հերիքնազ Տիգրանյանը՝ 96-րդը։

Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Արուսյակ Ջուլհակյանը 12-րդն է, Հասմիկ Հակոբյանը` 18-րդը:

Առհասարակ` այս ցուցակը, իբրեւ թե, ներկուսակցական ընտրությունների արդյունքում է ձեւավորվել, բայց բացառապես ատահայտում է Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը թիմի յուրաքանչյուր անդամի նկատմամբ:

Սորոսականները, ի դեպ, ծանր են տարել իրենց նկատմամբ վերաբերմունքը, սակայն Փաշինյանը նրանց հանգստացրել է, որ իրենք իրենց տեղը կունենան:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ինքնաբացարկների շքերթը շարունակվում է

«Հրապարակ»․ Ինքնաբացարկների շքերթը շարունակվում է Thu, 21 May 2026 10:25:11 +0400 ԱԺ ընտրություններին մասնակցության հայտ …