Երկուշաբթի , 15 Հունիսի 2026

Ադելիա Պետրոսյանին որտեղ չեն թողել գնումներ կատարել ու ինչու

Ադելիա Պետրոսյանին որտեղ չեն թողել գնումներ կատարել ու ինչու

Tue, 07 Apr 2026 20:15:58 +0400


Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը, որը մասնակցել է Իտալիայում անցկացված 2026 թվականի Օլիմպիական խաղերին, անհարմար միջադեպի է բախվել Միլանի օդանավակայանում։

Մարզուհին ցանկացել է տուն վերադառնալուց առաջ գնումներ կատարել Dior-ից՝ ընտրելով ականջօղեր և մատանի, սակայն, նրա խոսքով, վաճառողուհին խնդրել է անձնագիրը, նկատել դրա բորդո գույնը և հայտարարել, որ չեն կարող սպասարկել Ռուսաստանից եկած հաճախորդներին։

Ադելիա Պետրոսյանը պատմել է, որ այդ այցից հետո իր մոտ բացասական տպավորություն է մնացել։ Նրա խոսքերով՝ իրավիճակը եղել է անսպասելի և տհաճ, քանի որ ինքը պարզապես ցանկանում էր գնում կատարել մինչև թռիչքը։

Պետրոսյանը, հիշեցնենք, Ռուսաստանի եռակի չեմպիոն է և Գրան պրիի եզրափակչի հաղթող։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քաղաքական պատճառով իսրայելական ինքնաթիռին արգելել են վայրէջք կատարել

Քաղաքական պատճառով իսրայելական ինքնաթիռին արգելել են վայրէջք կատարել Wed, 03 Jun 2026 17:00:12 +0400 Իսրայելական …