Ուրբաթ , 30 Հոկտեմբերի 2026

Փաշինյանին հաջողվեց նոր Սահմանադրություն ընդունելու համար պահանջվող «ԱՅՈ» քվեարկողների քանակը նվազեցնել մոտ 18%-ով

Փաշինյանին հաջողվեց նոր Սահմանադրություն ընդունելու համար պահանջվող «ԱՅՈ» քվեարկողների քանակը նվազեցնել մոտ 18%-ով

Wed, 16 Sep 2026 13:42:51 +0400


Նիկոլ Փաշինյանին հաջողվեց նոր Սահմանադրություն ընդունելու համար պահանջվող «ԱՅՈ» քվեարկողների քանակը նվազեցնել մոտ 18%-ով՝ 112 հազարով։

Ինչպես գիտեք՝ փոխվել է Ընտրական օրենսգիրքը, և հիմա ընտրելու իրավունք ունեն միայն վերջին 2 տարվա ընթացքում մի տարի Հայաստանում բնակված քաղաքացիները։

Երեկ ՆԳՆ-ն հրապարակել է հոկտեմբերին տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունների ընտրողների տվյալները, որտեղ արդեն կիրառված է այդ կանոնը։ Այսինքն՝ այդ ՏԻՄ ցուցակներից հանվել են վերջին 2 տարում գումարային 1 տարուց պակաս Հայաստանում բնակվածները։

Քանի որ համապետական ընտրություններին հրապարակված են եղել ամբողջական ընտրողների ցուցակները՝ առանց վերևի ֆիլտրացիայի, կարելի է համատեղել համապետականի ՏԻՄ տարածքների ցուցակները ու նոր ֆիլտրված ցուցակները և ստանալ այն թիվը, որը պակասել է ցուցակներից՝ կոնկրետ այդ կանոնի պատճառով։

Համապետական ընտրությունների ժամանակ հրապարակված ՏԻՄ տարածքների ցուցակներում գրանցված է եղել 581,718 ընտրող։ Նոր հրապարակված ցուցակներում կա 477,302 ընտրող։ Այսինքն՝ նոր ցուցակներում փաստացի բացակայում է 104,416 ընտրող։ Սրա մեջ մտնում են նաև մահացած ու նոր 18 տարին լրացածները, որը աննշան թիվ է և կարելի է անտեսել։ Այսպիսով՝ այս տվյալների հիման վրա պարզ է դառնում, որ ՀՀ ընտրողների ցուցակները «թեթևացվել են» մոտ 18-20%-ով։

Ընտրողների ամբողջական ցուցակի քանակն իրականում ունի միայն մեկ ֆունկցիոնալ նշանակություն։ Ու դա շատ պատահաբար կապված է Սահմանադրական հանրաքվեի հետ։ Այն է՝ նոր Սահմանադրությունը ընդունելու համար բոլոր ընտրողների (այսինքն՝ ամբողջ ցուցակի) 25%-ը պետք է «ԱՅՈ» քվեարկի։

Այսպիսով, նախկին ցուցակով, որտեղ կար 2,483,021 ընտրող, նոր սահմանադրություն ընդունելու համար պահանջվում էր 620,756 «ԱՅՈ» ձայն։ ՏԻՄ ընտրողների տարբերությունը եթե համամասնորեն պրոյեկտենք ամբողջական ցուցակի վրա, այսինքն՝ հանենք ցուցակի 18%-ը, կստանանք 2,036,077 ընտրող, որի 25%-ը 509,019 ընտրող է։

Արամ Քոչարյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ ՏԻՄ-երում հաղթանակը պետք է Հանրաքվեն անցկացնելու համար

«Հրապարակ»․ ՏԻՄ-երում հաղթանակը պետք է Հանրաքվեն անցկացնելու համար Sat, 24 Oct 2026 09:25:17 +0400 Նախօրեից …