Չորեքշաբթի , 16 Սեպտեմբերի 2026

Ի պատասխան ստախոս եւ կեղծարար կովկասյան թաթարների

Ի պատասխան ստախոս եւ կեղծարար կովկասյան թաթարների

Wed, 16 Sep 2026 13:45:01 +0400


Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի բնորոշմամբ «ցեղասպան պետության»՝ Ադրբեջանի, նախագահի օգնական՝ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար, հինավուրց հայկական Գանձակ քաղաքում ծնված կովկասյան թաթար Հիքմեթ Հաջիևը 2026թ. սեպտեմբերի 12-ին Ադրբեջանում հավատարմագրված մի խումբ դիվանագետների տարել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում գտնվող մասնավորապես հայկական հռչակավոր Գանձասարի եկեղեցի և այնտեղ առանց որևէ հիմնավորման ու փաստի հայտարարել, թե եկեղեցին կառուցել է «ալբանացի կառավարիչ» Հասան-Ջալալ-Դոլան, և այն հանդիսանում է «հին ալբանական քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասը»:
Ի պատասխան Հիքմեթ Հաջիևի՝ իրականությանը բացարձակապես չհամապատասխանող սուտ և կեղծ հայտարարության, հարկ ենք համարում կոնկրետ փաստով նշել հետևյալը.

Կովկասի հարցերում մասնագիտացած բրիտանացի գրող և լրագրող Թոմաս դե Վաալն իր «Սև այգի. Հայաստանը և Ադրբեջանը պատերազմի ու խաղաղության միջև, Մոսկվա, 2005» գիրքը գրելու ընթացքում զրուցել է ինչպես հայ, կովկասյան թաթար (ադրբեջանցի), այնպես էլ օտարազգի մասնագետների ու հետազոտողների հետ:

Ահա թե ինչ է գրել է Թոմաս դե Վաալն իր վերոնշյալ գրքի 214-րդ էջում, ի մասնավորի, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ Ֆարիդա Մամեդովայի հետ ունեցած իր երկրորդ հանդիպման մասին. «Մամեդովան մշտապես ընդգծում էր, որ չի զբաղվում քաղաքականությամբ, սակայն նրա հետ մեր երկրորդ հանդիպման ժամանակ նրա քաղաքական հայացքները լիովին հստակ ի հայտ եկան. «Ղարաբաղյան պրոբլեմը հնարավոր չէ լուծել առանց ալբանացիների» – հայտարարել է նա»:

Ֆարիդա Մամեդովայի մեջբերված հայտարարությունն ամբողջությամբ բացահայտում է Արցախի նկատմամբ Ադրբեջանի հավակնությունների շինծու և անհիմն լինելը: Իր հայտարարությամբ Ֆ. Մամեդովան խոստովանել է, որ առանց ալբանացիների մասին կեղծ և շինծու, գիտական հիմքից բացարձակապես զուրկ թեզի, Ադրբեջանը որևէ հիմք չունի արդարացնելու իր հավակնությունները հազարամյակների հայկական նկարագիր ու պատմություն ունեցող Արցախի նկատմամբ:

Ֆարիդա Մամեդովայի հայտարարության լույսի ներքո կարող ենք պնդել, որ Հիքմեթ Հաջիևը հավատարիմ է տխրահռչակ կովկասյան թաթար (ադրբեջանցի) պատմաբաններ Զիա Բունիաթովի, Ֆարիդա Մամեդովայի և նման «գիտնականների» պատմաշինարարությանն ու կեղծիքներին:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ
«Հասան-Ջալալյանների խորհուրդ» ՀԿ հիմնադիր-նախագահ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Որոշեցին ծաղրել, դարձան ծիծաղի առարկա

Որոշեցին ծաղրել, դարձան ծիծաղի առարկա Wed, 16 Sep 2026 12:45:14 +0400 Ցանկացած դիվանագետ, գիտնական կամ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով