Հինգշաբթի , 19 Նոյեմբերի 2026

Հայտարարի՛ր՝ հրաժարական եմ տալիս, թող ինձանից հետո փոխվի Սահմանադրությունը

Հայտարարի՛ր՝ հրաժարական եմ տալիս, թող ինձանից հետո փոխվի Սահմանադրությունը

Thu, 19 Nov 2026 23:25:54 +0400


Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե ժողովուրդը որոշի՝ Սահմանադրությունը չպետք է փոխվի, ապա ինքը հրաժարական կտա, իսկ եթե որոշի, որ այն պետք է փոխվի, ապա հաջորդ ընտրություններին ինքը վարչապետի թեկնածու չի առաջադրվի։

Այնքան ենք ուզում իր հեռացումը, որ մարդ իսկապես չգիտի՝ ինչ ընտրի։ Հավատա՞լ այս խոստմանը և ընտրել` այն հույսով, որ հինգ տարի հետո վերջապես ազատվելու է Նիկոլ Փաշինյանից, թե՞ չսպասել ևս հինգ տարի և հուսալ, որ նա իսկապես հրաժարական կտա ու կհեռանա։
Սակայն այս ամենը գուցե այդքան ծիծաղելի չլիներ, եթե դրա հեղինակը Նիկոլ Փաշինյանը չլիներ։ Մի մարդ, որի խոստումներին հասարակության զգալի մասը վաղուց այլևս չի հավատում, և որի քաղաքական գործունեության առանցքային խնդիրը դարձել է իշխանությունը պահպանելը։

Ալիևի պահանջներին ընդառաջ գնալու ճանապարհին Նիկոլը կարծես սպառել է իր քաղաքական զինանոցի, գրեթե, բոլոր միջոցները։ Հիմա էլ փորձում է հերթական խոստումով ու քաղաքական խաղով ճանապարհ հարթել դեպի Բաքվի համար ցանկալի Սահմանադրության փոփոխությունը։

Նիկոլ, քեզ այնքան չեն հավատում, այնքան շատ են կասկածում քո յուրաքանչյուր քայլին ու խոսքին, որ հասարակությունն այլևս չգիտի՝ հերթական անգամ որտեղ ես պատրաստվում խաբել իրեն։ Քո ամեն հայտարարության հետևում մարդիկ այլևս ոչ թե խոստում են տեսնում, այլ հերթական քաղաքական ծուղակը։

Ուստի արի՛ մի պարզ բան արա։ Հեռացի՛ր։ Ո՛չ Սահմանադրությունը փոխիր, ո՛չ էլ հասարակությանը ևս մեկ անգամ քո քաղաքական փորձությունների մասնակից դարձրու։ Գնա՛, մի հանգիստ անկյուն գտիր ու ապրիր հով տեղում։

Իսկ եթե Ալիևն իսկապես խաղաղություն է ցանկանում, ապա Հայաստանում իշխանության փոփոխությունը չպետք է խոչընդոտ լինի խաղաղության գործընթացի համար։ Նույնիսկ եթե Բաքվում այդ փոփոխությունը փորձեն ներկայացնել որպես ռևանշիստական ուժերի վերադարձ, դա դեռ չի նշանակում, որ խաղաղության հնարավորությունները պետք է վերանան, հակառակը` ավելի կարագանա պայմանագրի կնքումը։ Դու էլ կարող ես այդ գործընթացին հետևել հեռվից՝ առանց պետության ճակատագիրը սեփական աթոռի հետ կապելու։

Նիկոլ, արի վերջապես մի անկեղծ ու պետականամետ հայտարարություն արա, հայտարարի` հրաժարական եմ տալիս, թող ինձանից հետո փոխվի Սահմանադրությունը։

Գուցե սա քո ամենաօգտակար քաղաքական որոշումը լինի։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին»․ ՀԺՄ

«Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին»․ ՀԺՄ Thu, 19 Nov 2026 20:01:28 +0400 Հայաստանի ժուռնալիստների միությունը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով