Հինգշաբթի , 19 Նոյեմբերի 2026

Տիմատին գնել է բացառիկ Ferrari F50 մեքենա

Տիմատին գնել է բացառիկ Ferrari F50 մեքենա

Thu, 19 Nov 2026 23:23:06 +0400


43-ամյա ռեփեր Տիմատին (իսկական անունը՝ Տիմուր Յունուսով), ով վերջերս հայտնվել էր սկանդալի կենտրոնում 500 միլիոն ռուբլի արժողությամբ Bugatti W16 Mistral-ի գնման պատճառով, ձեռք է բերել բացառիկ Ferrari F50 մեքենա, որը կարող է արժենալ 1,5 միլիարդ ռուբլի։ Այս մասին նա ինքն է պատմել սոցցանցերում։

«F40-ից և առավել ևս Enzo-ի թողարկումից հետո F50-ը համարվում էր Ferrari-ի «մեծ հնգյակի» ամենաանհրապույր մոդելներից մեկը։ Նույնիսկ նախատեսված քանակը մինչև վերջ չարտադրվեց. հայտարարված 500 մեքենայից թողարկվեց միայն 349-ը (գումարած 19 փորձնական նմուշ և 3 GT տարբերակ)։ Կոլեկցիոներները հիասթափված էին դիզայնից՝ չնայած այն հանգամանքին, որ սա իսկական մրցարշավային մեքենա է՝ «Ֆորմուլա 1»-ի տեխնոլոգիաներով, ընդ որում՝ նաև կաբրիոլետ։ Շատ երկար տարիներ գները վկայում էին, որ այս ավտոմեքենան պարզապես թերագնահատված է»,- գրել է Տիմատին մեքենայի կադրերի տակ։

Ինչպես նրան հաջողվել է պարզել, ձեռք բերված մեքենան 30 տարեկան է։ «F50-ն արդյունքում կդառնա մեծ հնգյակի ամենաթանկը։ Լեգենդը, որը նվիրված է Ferrari-ի 50-ամյակին, ուղղակի ֆանտաստիկորեն գեղեցիկ տեսք ունի։ Այդպես, ցավոք, այլևս չեն արտադրում…»,- պատմել է Տիմատին։

Ինչպես հաղորդում են համացանցում, ավելի վաղ Լաս Վագասում Ferrari F50-ը աճուրդում վաճառվել էր 18,7 միլիոն դոլարով (ավելի քան 1,5 միլիարդ ռուբլի): Հաշվի առնելով ուտիլիզացիոն տուրքը՝ գնումը Տիմատիի համար արժեցել է լրացուցիչ հարյուր միլիոնավոր ռուբլի:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հարի Պոտերի» բացառիկ հրատարակությունը վաճառվել է 400 հազար դոլարով

«Հարի Պոտերի» բացառիկ հրատարակությունը վաճառվել է 400 հազար դոլարով Sun, 18 Oct 2026 23:00:53 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով