Հինգշաբթի , 14 Մայիսի 2026

Աջափնյակ ոստիկանական մեծաթիվ ուժեր են բերվել

Աջափնյակ ոստիկանական մեծաթիվ ուժեր են բերվել

Thu, 14 May 2026 14:54:09 +0400


Ակտիվիստ Արսեն Նիկողոսյանը հրապարակել է տեսանյութ և դրան կից հանդես եկել քննադատական արձագանքով։

Նա նշել է, որ Աջափնյակում ընթացող իշխանության նախընտրական քարոզարշավը կրկին անցկացվում է ոստիկանության մեծաթիվ ներկայությամբ և ուղեկցությամբ։ Նիկողոսյանի գնահատմամբ՝ նման պատկերն արդեն չի սահմանափակվում սովորական անվտանգության միջոցառումների շրջանակով և կարող է դիտարկվել որպես պետական ռեսուրսների ակնհայտ չարաշահում։

Ակտիվիստը նաև ընդգծել է, որ երբ իշխանությունը, որը հանդես է գալիս ժողովրդի անունից, այդքան մեծ ուժային ներկայությամբ է ապահովում իր միջոցառումները, դա կարող է վկայել հասարակության նկատմամբ վստահության պակասի և խորքային խնդիրների մասին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով