Երեքշաբթի , 2 Հունիսի 2026

Զելենսկին կարգադրել է՝ մինչև ձմեռ ավարտել պատերազմը

Զելենսկին կարգադրել է՝ մինչև ձմեռ ավարտել պատերազմը

Tue, 02 Jun 2026 14:30:11 +0400


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է իր թիմին հնարավորինս շուտ ավարտել պատերազմը, Կիևում կայացած «Անվտանգության ճարտարապետություն» ֆորումի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները։

«Սա նախագահի հանձնարարությունն է՝ փորձել հնարավորինս արագ ավարտել այս պատերազմը։ Ցանկալի է՝ մինչև ձմեռ։ Որպես նախագահի գրասենյակի ղեկավար՝ ես ամեն ինչ կանեմ այս նպատակին հասնելու համար», – ասել է Բուդանովը։

Բոլոր պատասխանատու գերատեսչությունները նույնպես աշխատում են Զելենսկու «ժամանակին և լավ մտածված» նպատակին հասնելու համար, հավելել է Բուդանովը, որը նախկինում զբաղեցրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) ղեկավարի պաշտոնը։

Նրա խոսքով՝ Կիևն ունի այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ հնարավորությունները, բայց Մոսկվան կարող է հրաժարվել համապատասխան պայմանավորվածություններից։

«Եվ եթե Ռուսաստանը հրաժարվի վերջ դնելուց, իսկ դա նույնպես կարող է տեղի ունենալ, մի մոռացեք։ Այնուամենայնիվ, այժմ կան իրական նշաններ, որ ռազմական գործողությունների դադարեցման հիմքերն արդեն իսկ գոյություն ունեն», – ասել է նա՝ առանց լրացուցիչ մանրամասներ հաղորդելու։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զելենսկին խաղաղության հնարավորություն է տեսնում

Զելենսկին խաղաղության հնարավորություն է տեսնում Mon, 01 Jun 2026 01:30:11 +0400 Ռուսաստանը շարունակում է կորցնել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով