Քոչարյանի ղեկավարած տարիներին կառուցած դպրոցը փակում են
Tue, 02 Jun 2026 14:41:56 +0400

«Այն գյուղը, որում դպրոց է փակվում, դրա հետ փակվում է նաև գյուղը, ես այդպես եմ կարծում։ Այդպես եմ կարծում, քանի որ գյուղը ապրում է նաև դրանում ապրող մտավորականության, մանկավարժների աշխատանքի շնորհիվ»,- Տավուշում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Երեկ ականատես եղանք այն իրողությանը,որ Դեղձավան գյուղը, փաստորեն, չուներ դպրոց։ Այդ գյուղի երեխաները գնում էին հարևան գյուղի՝ Պտղավանի դպրոց։ Պրն Քոչարյանի ղեկավարման տարիներին բավականին դպրոցներ են կառուցվել ու տվյալ գյուղի աշակերտները սովորել են հենց իրենց գյուղի դպրոցում։ Երեկ մենք իմացանք, որ հենց այդ դպրոցը փակվում է։ Ինչպես կարող է լինել, որ իշխանության որոշմամբ գյուղում դպրոց փակվել։ Ես նորից ու նորից կրկնում ու պնդում եմ, որ ցանկացած գյուղ ապրում է նաև հենց դպրոցով»,- նշել է նա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր