Մարսի վրա տարօրինակ գոյացություններ են հայտնաբերվել
Thu, 19 Nov 2026 23:30:11 +0400

Գիտնականները Մարս մոլորակի հյուսիսային կիսագնդի հարվածային խառնարաններումն թվով քսանինը երկրաբանական անսովոր գոյացություններ են հայտնաբերել։ Ենթադրաբար դրանք հանդիսանում են հին սառցադաշտեր, որոնք գտնվում են փոշու եւ քարերի կուտակումների տակ։ Դրանցից որոշները տարածվում են մինչեւ երեք կիլոմետր։ Գիտնականները ուսումնասիրել են Ալբա հրաբխի շրջանում 738 խառնարան, կիրառելով ամերիկյան եւ եվրոպական զոնդերի արած լուսանկարները։ Արբանյակային եւ զոնդային լուսանկարների միջոցով կարողացել են ստեղծել ռելյեֆի եռաչափ մոդելը, որը թույլ է տալիս բացահայտել ցայժմ անհայտ սառցադաշտային կառույցներ։ Դրանք ձեւավորվել են Մարսի՝ կենսագրության վերջին սառը դարաշրջաններից մեկի ընթացքում։Այս բացահայտումները մասնագետները կարեւոր են համարում «Կարմիր մոլորակի» հետագա ուսումնասիրության համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր