Չորեքշաբթի , 5 Օգոստոսի 2026

65 հազարից ավելի մարդ է տարհանվել

65 հազարից ավելի մարդ է տարհանվել

Mon, 03 Aug 2026 21:30:11 +0400


Չինաստանի իշխանությունները Սիչուան նահանգում ավելի քան 65 հազար մարդու են տարհանել՝ տեղատարափ անձրեւների եւ դրանց հետեւանքով հնարավոր հեղեղումների առաջացման սպառնալիքի հետեւանքով։ Այս մասին հայտնում են չինական ԶԼՄ-ները։

Սիչուանը, հիշեցնենք, որ գտնվում է Չինաստանի հարավ-արեւմտյան հատվածում։ Հորդառատ անձրեւները վերստին այդ շրջանի վրա սկսվել էին օգոստոսի մեկից՝ ներառելով մի քանի քաղաքներ, այդ թվում նաեւ՝ նահանգի վարչական կենտրոն հանդիսացող Չենդու քաղաքը։ Առանձին շրջաններում մեկ օրում թափված տեղումների քանակը հասել է 186 մմ-ի։ Այս տարվա մայիսից սկսած, երբ սկսվել են հորդառատ տեղումներն ու հեղեղումները, Սիչուանում արդեն 881 հազար մարդ է տարհանվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նոան դիմել է ՀՖՖ ղեկավարությանը

Նոան դիմել է ՀՖՖ ղեկավարությանը Sat, 01 Aug 2026 09:45:03 +0400 Հայաստանի գործող փոխչեմպիոն, գավաթակիր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով