Չորեքշաբթի , 26 Օգոստոսի 2026

Ալամութի ամրոցը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում․ Առաջաձորի խաչքարը պատմական նոր վկայություն է տալիս

Ալամութի ամրոցը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում․ Առաջաձորի խաչքարը պատմական նոր վկայություն է տալիս

Mon, 03 Aug 2026 21:15:23 +0400


Monument Watch-ը գրում է․
«Հարավային Կորեայի Բուսան քաղաքում ընթացող 48-րդ նստաշրջանն Ալամութի ամրոցը և դրան հարակից ամրությունները պաշտոնապես ներառել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

Ալամութը Հյուսիսային Իրանի անմատչելի լեռներում տեղադրված իսմայիլիտ աղանդավորների երկիրն էր՝ Մուլահիդների երկիրը կամ Մուլուդը, որ Մերձավոր Արևելքում 12-13-րդ դարերում հայտնի էր տարբեր երկրներում տեռորներ կազմակերպելով:

Եվ ահա Առաջաձորի խաչքարային մի արձանագրություն հայտնում է, որ հայ զորականը մասնակցել է այդ երկրի դեմ մոնղոլների նախաձեռնած արշավանքին. «Թվ. :ՉԶ: (1257 ). իշխանութ[եամբն] Ջալալին, պատրոնութ[եամ]բն Հասանայ, ես՝ Սահլուն գնացել եմ ի Մուլոդն ու գնացել եմ ի Սոնեթ ու գնացել եմ ի Կասարիայ ու :Բ: հետի ի առազմ եմ մտել ու խաղաղութ[եամբ] ի դուս եկել: Կանգնեցի խաչս ինձ և ամուս[ն]ոյ իմո. յաղաւթս յիշէք…»»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գնացել ես Խուստուփ, որ ի՞նչ

Գնացել ես Խուստուփ, որ ի՞նչ Tue, 14 Jul 2026 14:45:36 +0400 Չէ՛, լուրջ հարց է։ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով