Երեքշաբթի , 7 Հուլիսի 2026

Կառավարության առաջին նիստերից մեկով ադրբեջանցիներին արգելվելու է դա անել

Կառավարության առաջին նիստերից մեկով ադրբեջանցիներին արգելվելու է դա անել

Mon, 25 May 2026 12:31:41 +0400


Կուսակցական հանդիպման ժամանակ գործարար և քաղաքական գործիչ Սամվել Կարապետյանը ներկայացրել է իր թիմի տնտեսական ծրագրերի հիմնական ուղղությունները՝ նշելով, որ վերջին երկու ամիսների ընթացքում քննարկվել են մի շարք նախաձեռնություններ։

Նրա խոսքով՝ ծրագրերում ներառված են շուրջ 300 հազար նոր աշխատատեղերի ստեղծում, զբոսաշրջության ոլորտում մոտ մեկ միլիարդ դոլարի ներդրումների ներգրավում, ինչպես նաև փոքր բիզնեսի համար հարկային և ստուգումների բեռի նվազեցում։

Միաժամանակ նա նշել է, որ իրենց գնահատմամբ առկա է նաև լուրջ քաղաքական խնդիր։ Կարապետյանի խոսքով՝ եթե հնարավոր չլինի կանխել Հայաստանի տարածքում իր բնորոշմամբ որոշակի քաղաքական ծրագրերի իրականացումը, որոնք նա կապում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ապա դա կարող է ազդել երկրի տնտեսական ծրագրերի իրագործման վրա։

Նա նաև հայտարարել է, որ իշխանության գալու դեպքում նախատեսում են առաջին կառավարության նիստերից մեկում ընդունել նախաձեռնություն, որը անվանել է «Սաֆարովի կանխարգելման օրենք»՝ նպատակ ունենալով սահմանափակել Ադրբեջանի քաղաքացիների կողմից Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու հնարավորությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ժամանակի անխուսափելի հետհաշվարկը մեկնարկել է

Ժամանակի անխուսափելի հետհաշվարկը մեկնարկել է Mon, 06 Jul 2026 16:17:09 +0400 Ժամանակի անխուսափելի հետհաշվարկը մեկնարկել …