Ուրբաթ , 31 Հուլիսի 2026

Թող արդարությունը հաղթի, կրկին լինես մեր կողքին․ Ծառուկյանը՝ Վարդանյանին

Թող արդարությունը հաղթի, կրկին լինես մեր կողքին․ Ծառուկյանը՝ Վարդանյանին

Mon, 25 May 2026 12:42:43 +0400


Իմ սիրելի՛ ընկեր Ռուբեն Վարդանյան,

Այսօր քո ծննդյան օրն է, բայց հայ ժողովրդի համար սա նաև ուժի, արժանապատվության և հայրենասիրության օր է։

Դու մնացել ես ամուր՝ նույնիսկ անազատության մեջ, և քո կամքը հույս ու հավատ է ներշնչում հազարավոր մարդկանց։

Ծննդյանդ օրվա առթիվ մաղթում եմ քեզ առողջություն, անսպառ ուժ և շուտափույթ ազատություն ադրբեջանական գերությունից։

Թող արդարությունը հաղթի, և դու շուտով վերադառնաս քո ընտանիքի, ընկերների և հայրենի ժողովրդի մոտ, կրկին լինես մեր կողքին։
Վստահ եմ, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից։

Հարգանքով՝ քո ընկեր
Գագիկ Ծառուկյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ցավոտ է, չէ՞․․․

Ցավոտ է, չէ՞․․․ Mon, 27 Jul 2026 15:15:39 +0400 Շարքային քաղաքացուն կարելի է ծեծել, քացու …