Ուրբաթ , 13 Նոյեմբերի 2026

«Մելիքբեկյա՛ն, հեռացի՛ր». երկրպագուները կրկին պահանջել են ՀՖՖ նախագահի հրաժարականը

«Մելիքբեկյա՛ն, հեռացի՛ր». երկրպագուները կրկին պահանջել են ՀՖՖ նախագահի հրաժարականը

Fri, 13 Nov 2026 13:08:08 +0400


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի՝ Կիպրոսի ընտրանու հետ հանդիպումը միայն մարզական իրադարձությամբ չի սահմանափակվել։ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում երեկ կայացած խաղի վերջնամասում երկրպագուները կրկին հիշեցրել են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին ուղղված իրենց պահանջի մասին՝ վանկարկելով «Մելիքբեկյա՛ն, հեռացի՛ր»։

Այսպիսով, Հայաստանի ֆուտբոլային հանրության մի հատվածը հերթական անգամ հրապարակային դժգոհություն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործող նախագահի ղեկավարության նկատմամբ՝ պահանջելով նրա հրաժարականը։
Վանկարկումները հնչել են հանդիպման ավարտին մոտ՝ ցույց տալով, որ երկրպագուների դժգոհությունը չի մարել, և Մելիքբեկյանի հրաժարականի պահանջը շարունակում է մնալ հայկական ֆուտբոլի շուրջ քննարկվող հարցերից մեկը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Կիպրոսի դեմ հանդիպումն ավարտել է 1։1 հաշվով։ Հյուրերը հաշիվը բացել էին 9-րդ րոպեին, իսկ Արթուր Ղարիբյանը 58-րդ րոպեին հավասարեցրել էր այն։ Հինգ տուրից հետո Հայաստանի ընտրանին ունի 5 միավոր և C2 խմբում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

2028 թ․ ԱՄՆ նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդները․ հարցում

2028 թ․ ԱՄՆ նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդները․ հարցում Thu, 12 Nov 2026 23:00:42 +0400 Հանրապետականներ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով