Ուրբաթ , 13 Նոյեմբերի 2026

Հիմա էլ «կենտրոնացել» է Կուբայի վրա, ուզում է «հարցերը» լուծել

Հիմա էլ «կենտրոնացել» է Կուբայի վրա, ուզում է «հարցերը» լուծել

Fri, 13 Nov 2026 13:00:23 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար լուծել Կուբայի հարցը մինչև իր նախագահության երկրորդ ժամկետի ավարտը։

«Ես ուզում եմ լուծել Կուբայի հարցը մինչև իմ հեռանալը։ Եվ մենք ունենք շատ կարող, տաղանդավոր մարդ, ով կարող է դա անել՝ Մարկո Ռուբիոն։ Նրա ծնողները այնտեղից են, հավանաբար գիտեք, և նա սիրով կզբաղվեր դրանով։

Մենք շատ ուշադիր հետևում ենք իրավիճակին։ Այնտեղ ամեն ինչ շատ վատ է ընթանում։ Այն, ըստ էության, ձախողված պետություն է։

Անկախ նրանից, թե ինչ եք անվանում այն՝ երկիր, նահանգ, այն ձախողված է», – ասել է Թրամփը Salem News Channel-ին տված հարցազրույցում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Աննա Հակոբյանն ուզում է լրատվամիջոցներն իր հետ պոլեմիկայի մեջ մտնե՞ն

Աննա Հակոբյանն ուզում է լրատվամիջոցներն իր հետ պոլեմիկայի մեջ մտնե՞ն Tue, 03 Nov 2026 19:45:46 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով