Երկուշաբթի , 25 Մայիսի 2026

«Կասեմ՝ ինչո՞ւ ես տենց սուտասան»

«Կասեմ՝ ինչո՞ւ ես տենց սուտասան»

Mon, 25 May 2026 12:27:35 +0400


Ջերմուկում անցկացված հարցման ընթացքում քաղաքացիներին ուղղվել է հարց՝ թե ինչ կասեին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, եթե հնարավորություն ունենային հանդիպել նրան։

Քաղաքացիների պատասխանները հիմնականում եղել են քննադատական։ Ոմանք նշել են, որ իրենց կարծիքով՝ վերջին տարիներին երկրում եղել են բացասական զարգացումներ։

Մյուսները դժգոհություն են հայտնել խոստումների և իրական գործողությունների միջև տարբերության վերաբերյալ՝ նշելով, որ իշխանությունները մի բան են ասում, սակայն իրականում այլ կերպ են գործում։ Եղել են նաև քաղաքացիներ, որոնք կոչ են արել իշխանություններին լինել ավելի անկեղծ և չխաբել հասարակությանը։

Մի մասն էլ նշել է, որ արդեն փորձել են իրենց խնդիրները ներկայացնել պաշտոնյաներին, սակայն արդյունք չեն տեսել, իսկ որոշ մարդիկ պարզապես ասել են, որ ընդհանրապես ցանկություն չունեն հանդիպելու կամ որևէ բան փոխանցելու վարչապետին։

«Կասեմ՝ ինչո՞ւ ես տենց սուտասան»,- նշել է ջերմուկցիներից մեկը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Աչքիս վերջում գլխավոր պապան է գալու»

«Աչքիս վերջում գլխավոր պապան է գալու» Mon, 25 May 2026 12:53:56 +0400 Քարոզարշավի ընթացքում լրագրողների …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով