Հրաձգություն ամերիկյան Այդհաոյում․ կան զոհեր եւ վիրավորներ
Mon, 03 Aug 2026 21:00:43 +0400

Հրաձգություն է տեղի ունեցել Միացյալ Նահանգների Այդհաո նահանգի Թվին-Ֆոլս քաղաքում։ Այս մասին հայտնում է NBC News-ը։ Զոհվել է առնվազն երեք մարդ, եւս երկուսը վիրավորվել են։
Դեպքը տեղի է ունեցել նախօրեին, տեղի ժամանակով՝ 15։00-ին, արագ սննդի In-N-Out Burger կետի մոտ։ Ներկայումս իշխանությունները դեռ պարզում են, թե արդյոք հրաձգության հեղինակը եւս զոհվել է, թե ոչ։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահները։ Մանրամասները ճշտվում են։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր