Երկուշաբթի , 26 Հոկտեմբերի 2026

26-ամյա սպորտսմեն է զոհվել՝ հրաձգության հետեւանքով

26-ամյա սպորտսմեն է զոհվել՝ հրաձգության հետեւանքով

Sat, 24 Oct 2026 20:00:50 +0400


Ֆրանսիայում, Փարիզի մերձակայքում գտնվող Տրապի համայնքում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով զոհվել է Խառը տիպի մենամարտերի (MMA) ֆրանսիացի մենամարտիկ Պենգո Բոսիո Վանդին։ այս մասին տեղեկանում ենք ֆրանսիական մամուլում տեղ գտած հրապարակումներից։

Հիշեցնենք, որ Տրապում տեղի ունեցած հրաձգության մասին հայտարարել էր նաեւ Ֆրանսիայի վարչապետ Սեբաստյան Լեքորնյուն։ Նա ասել էր, որ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, չորսը ստացել հրազենային վիրավորումներ։ Հրաձիգը կրակել է ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենայի պատուհանից։ Տարածքում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, եղել են բնակելի տներ, նաեւ՝ մանկական հրապարակ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Որոշողը մեկ հոգի է

Որոշողը մեկ հոգի է Wed, 21 Oct 2026 12:25:06 +0400 ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով