Շաբաթ , 24 Հոկտեմբերի 2026

Ինչու է Հակակոռուպցիոն կոմիտեն մտել 3 մարզ

Ինչու է Հակակոռուպցիոն կոմիտեն մտել 3 մարզ

Sat, 24 Oct 2026 20:15:45 +0400


Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեն տեռոր է արել միանգամից 3 մարզում` Վայոց Ձորում, Գեղարքունիքում եւ Շիրակում։ Մարտունիում բերման էին ենթարկել ընդդիմադիր «Մեր համայնքը» դաշինքի ներկայացուցիչներին, այդ թվում՝ համայնքի ղեկավարի թեկնածու Արամ Կարապետյանին, Արթիկում` «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներին ու ավագանու թեկնածուներից մի քանիսին եւ Եղեգնաձորում` քաղաքապետին, փոխքաղաքապետին եւ ավագանու որոշ անդամների։

Մինչ Հակակոռուպցիոն կոմիտեն չի մանրամասնում ինչ քրեական վարույթի շրջանակներումմ է ընտրություններից 1 օր առաջ բերման ենթարկել ընդդիմադիրներին, «Հրապարակ»-ը տեղեկացավ, որ խոսքը բարեգործական արգելքը խախտելու մասին է։ Նկատենք, որ ընդդիմադիր ուժերի նկատմամբ նախընտրական փուլում մոլեգնող ձերբակալություններն ու հետապնդումներն իրականացվում են հիմնականում երկու հոդվածով` ընտրակաշառք և բարեգործության արգելքի խախտում: Իհարկե, ընտրություններից հետո պարզվում է, որ մեղադրանքները հիմնականում շինծու են և կալանավորվածներին հերթով սկսում են ազատ արձակել, բայց նպատակը հանցանքը պատժելը չէ, այլ ընդդիմադիր ուժերի քվեները նվազեցնելը, ինչին լծված են Հայաստանում գործող բոլոր իրավապահ մարմինները:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մարտունիում բերման են ենթարկել ընդդիմադիր «Մեր համայնքը» դաշինքի ներկայացուցիչներին

Մարտունիում բերման են ենթարկել ընդդիմադիր «Մեր համայնքը» դաշինքի ներկայացուցիչներին Sat, 24 Oct 2026 14:55:45 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով