Շաբաթ , 24 Հոկտեմբերի 2026

Հայ օդաչու է զոհվել ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով

Հայ օդաչու է զոհվել ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով

Sat, 24 Oct 2026 20:45:01 +0400


Ֆրանսիայում ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է հայազգի 44-ամյա փոխգնդապետ Անդրանիկ Սարգսյանը։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը։

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին Ֆրանսիայի Նանսի քաղաքի մերձակայքում գիշերային ուսումնական թռիչքի ընթացքում։ Գերատեսչության հաղորդմամբ՝ ավիավթարի հետևանքով զոհվել է նաև 27-ամյա լեյտենանտ Քվենտին Կլիսը։ Վթարի պատճառն առայժմ հայտնի չէ, հետաքննություն է իրականացվում ռազմաօդային ուժերի Mirage 2000D ռազմական ինքնաթիռի կործանման հանգամանքները պարզելու համար։

Լիոնի հայ համայնքից հայտնում են, որ Անդրանիկ Սարգսյանը Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի փորձառու և բարձր որակավորում ունեցող սպա էր։ Ուներ շուրջ 2200 թռիչքային ժամ, մասնակցել էր 55 մարտական առաքելության, միջազգային ռազմական գործողությունների Աֆղանստանում, Մալիում, Նիգերում, Սուդանում և Չադում։ 2022թ․-ից զբաղեցնում էր Սյուիպի ռազմական ավիացիոն հրաձգարանի ղեկավարի պաշտոնը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իսրայելը պատրաստվում է Արևմտյան ափում խոշոր ռազմական գործողության

Իսրայելը պատրաստվում է Արևմտյան ափում խոշոր ռազմական գործողության Fri, 23 Oct 2026 23:50:32 +0400 Իսրայելը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով