Շաբաթ , 24 Հոկտեմբերի 2026

Դատարանը որոշեց, որ ոչ մի դատարան իրավունք չունի միջամտել Եկեղեցու ներքին խնդիրներին

Դատարանը որոշեց, որ ոչ մի դատարան իրավունք չունի միջամտել Եկեղեցու ներքին խնդիրներին

Sat, 24 Oct 2026 19:45:29 +0400


Երբ Տեր Արամը ստիպված եղավ վերադառնալ իր ծնողների կողմից իրեն տրված անվանը՝ Ստեփան, մտածեցի, որ կրթված ու խելացի տղա է երևում: Չի կորչի ու կյանքում կգտնի իր ճանապարհը: Բայց երբ իր խոտոր ուղիում համառեց՝ դուրս չգալով Հովհաննավանքից՝ էլ չասած դատարան դիմելու մասին, կարծիքս փոխեցի: Որովհետև խելացի մարդը կգիտակցեր, որ իշխանությունն անցողիկ է, իսկ հոգևորը՝ անանց: Դա՝ մեկ, երկրորդ՝ ինքը երիտասարդ է, ու կյանքի սկզբնամասում կատարված անուղղելի սխալը ծանր բեռի է վերածվելու ողջ կյանքի ընթացքում: Հատկապես եթե գործ ուներ ոչ թե ընդհանրապես իշխանության, այլ սեփական ժողովրդի գլխին արհավիրքներ բերած Նիկոլի հետ: Մի խոսքով, Աստծո խոսքը մարդկանց հասցնելուն կոչված անձը դեռ շատ պետք է տառապի կյանքում: Ու եթե հավատում է Աստծուն, ապա նաև այն աշխարհում:

Ասատրյան Ստեփանին (նախկինում՝ Տեր Արամ) չէի հիշի, եթե, իր կարծիքով, խիստ «խելացի» գաղափարով չկիսվեր «Հրապարակ»-ի հետ: Խոսքն Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ իր ու Թախմազյան Արամայիսի կարգալույծ հռչակելու մասին Վեհափառի որոշումն անվավեր ճանաչելու հայցը մերժելու մասին էր: Ներկայացնեմ Ստեփանի գաղափարը. «… ինձ համար ուրախացնող է այն փաստը, որ Մայր Աթոռն արդեն դատարանների կայացրած որոշումների հետ սկսել է հաշվի նստել, դա լավ նախադեպ է, քանի որ որոշ ժամանակ առաջ պնդում էր, որ դատարանները չունեն իրավունք՝ միջամտելու Եկեղեցու հարցերին և վճիռ կայացնելու, բայց այժմ ինչ-որ ոգևորություն եմ նկատում, դատարաններին ծափահարում են… Այս ամենից հետո այն թեզը, որ դատարանն իրավունք չունի Եկեղեցու հետ կապված վճիռներ կայացնելու, վերանում է ասպարեզից»:

Ստիպված եմ երիտասարդին տխրեցնել. Եկեղեցու հարցերին միջամտելու իրավունք աշխարհիկ դատարանն իսկապես չունի: Ու հենց այդ հանգամանքը ստիպված եղավ արձանագրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը: Ու այն փաստը, որ դատարանի որոշումը հրապարակվեց որոշում ընդունելուց երկու ամիս անց, վկայում է, որ այդ որոշումը խիստ ծանր է տարել իրեն հովանավորող իշխանությունը: Այլ դեպքերում նման ուշացումը կդառնար ԲԴԽ-ի կամ արդարադատության նախարարության քննարելիք հարց: Ինչևէ, դատարանի որոշումը նույնն էր, թե ասվեր, որ ջուրը հեղուկ է: Բայց քանի որ մենք ապրում ենք աննորմալության միջավայրում, դատարանը ստիպված եղավ կայացնել նման որոշում: Այնպես որ, եթե բարձր ատյանների դատարաններն էլ անկախություն դրսևորեն (պահպանեն իրենց էությունը) ու ստիպված չլինեն փոխելու առաջին ատյանի դատարանի որոշումը, այլևս ոչ մի դատարան իրավունք չի ունենալու Եկեղեցու հետ կապված վճիռներ կայացնելու: Ու ասպարեզից կվերանա հենց դա և ոչ թե երիտասարդի բարձրաձայնած՝ դրա հակառակ թեզը:

Դժվար է, իհարկե, ակնկալելը, որ տիրադավության ուղին բռնած ու մեկ տարուց ավելի դրանից կառչած երիտասարդը կընկալի այստեղ ասվածը: Մարդ չի կարող ոստիկանության պաշտպանությամբ եկեղեցի գրավել ու իրեն «Աստծո մարդ» զգալ: Հենց միայն այդ հանգամանքը բավարար է, որպեսզի արձանագրվի. Ստեփանը չի գիտակցում, որ ոչ մի տարբերություն չկա իր արածի ու թշնամական տիրապետության պայմաններում մեր եկեղեցիների հետ նախկինում կատարված՝ նման բնույթի գործողությունների միջև:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ Sat, 24 Oct 2026 08:00:45 +0400 44-օրյա պատերազմում զոհված …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով