Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվում ցորենի հերթական խմբաքանակը

Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվում ցորենի հերթական խմբաքանակը

Wed, 11 Mar 2026 10:00:24 +0400


Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվում վերջին 3 օրվա ընթացքում ռուսական ցորենի 2-րդ խմբաքանակը: Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։

Ըստ հաղորդագրության` 11 վագոնից բաղկացած բեռնատար գնացքը ռուսական հացահատիկը Հայաստան կհասցնի Վրաստանի տարածքով։

Փոխադրվող հացահատիկի ընդհանուր զանգվածը 1023 տոննա է։ Նախորդ խմբաքանակը (488 տոննա) ուղարկվել էր մարտի 9-ին։

Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ 2025 թվականի նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով 1000 տոննա ռուսական ցորեն հասավ Հայաստան։ Նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով Հայաստան հասավ նաև ղազախական ցորենը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Բաքու․ Հայաստանը ևս օրակարգում է

ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Բաքու․ Հայաստանը ևս օրակարգում է Fri, 31 Jul 2026 15:30:19 +0400 …