Ձեր շապիկներից ու գլխարկներից բացի ուրիշ որտե՞ղ է գրված խաղաղություն
Wed, 18 Nov 2026 17:08:01 +0400

ԱԺ-ում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին դիմելով՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հարցականի տակ դրեց իշխանությունների՝ խաղաղություն հաստատելու մասին հայտարարությունները։
Պատգամավորը հետաքրքրվեց, թե իրականում որտեղ են ամրագրված իշխանությունների պնդած խաղաղության մասին խոսակցությունները՝ նկատելով, որ նախկինում այդ կարգախոսը գրված էր ՔՊ ներկայացուցիչների շապիկներին ու գլխարկներին, սակայն վերջին շրջանում դրանք չեն կրում։
Ղազարյանը նաև հարցրեց, թե կոնկրետ որ երկրի հետ է Հայաստանը խաղաղություն հաստատել՝ հիշատակելով Ադրբեջանին, որը, նրա խոսքով, մինչ օրս չի ճանաչել Հայաստանի անկախությունը, դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել, որևէ պայմանագիր չի կնքել և շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը։
«Կասե՞ք՝ այդ խաղաղությունը ձեր շապիկներից ու գլխարկներից բացի ուրիշ որտե՞ղ է գրված»,- նշել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր